Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել

    Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել

    Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել` ՈՒկրաինայի իշխանություններից պահանջելով ստորագրել Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի Ասոցացման համաձայնագիրը: Նախկին վարչապետի այս բովանդակությամբ նամակն ընթերցել է վերջինիս վստահված անձը` իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն:
  • Առաջատարը «Արարատն» է

    Առաջատարը «Արարատն» է

    Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի տասներեքերորդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները. 3։0 հաշվով «Արարատը» հաղթել է «Ալաշկերտին» ու քսանյոթ միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը, նույն 2:1 հաշվով «Շիրակը» պարտության է մատնել «Փյունիկին» «Գանձասարը»՝ «Բանանցին», «Միկան»՝ «ՈՒլիսին»: Տուրի ավարտից հետո քսանմեկ միավորով «Շիրակը» երկրորդ հորիզոնականում է, իսկ նրան ընդամենը երկու միավորով զիջող «Գանձասարը»` երրորդում:
  • Ոսկու գինը

    Ոսկու գինը

    Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում յուրաքանչյուր ոսկե մեդալի համար ռուս մարզիկներին պետական բյուջեից կտրվի չորս միլիոն ռուբլի: Բավականին թանկ արժեն և արծաթե ու բրոնզե մեդալները՝ 2,5 ու 1,7 միլիոն ռուբլի: Գումարային պարգևավճարներից անմասն չեն մնա և մարզիկներին պատրաստած մարզիչները, մյուս մասնագետները:
  • Պակեաոն վերադարձավ հաղթանակով

    Պակեաոն վերադարձավ հաղթանակով

    Կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնական գոտու համար պայքարում Չինաստանում լույս շաբաթ համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդ Մենի Պակեաոն վստահ հաղթանակ տոնեց ամերիկացի Բրենդոն Ռիոսի նկատմամբ: Անցած տարի Մարկեսից նոկաուտով կրած պարտությունից հետո սա ֆիլիպինցու առաջին մենամարտն էր մեծ ռինգում, իսկ ընդհանրապես` հիսունհինգերորդ հերթականը, որից երեսունութն ավարտել է նոկաուտով:
  • Չեմպիոն, սակայն որքա՞ն ժամանակով

    Չեմպիոն, սակայն որքա՞ն ժամանակով

    Շախմատային թագի համար օրերս հնդկական Չենայ (նախկին Մադրաս) քաղաքում ավարտված աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդ-հավակնորդ Մագնուս Կառլսեն մրցապայքարում նորվեգացի երիտասարդ գրոսմայստերը համոզիչ կերպով ցույց տվեց, որ կա ու մնում է աշխարհի թիվ մեկ շախմատիստը, և որ վարկանիշային դասակարգում կոչվածը ոչ թե ֆիկցիա է, այլ առավել քան ռեալություն, իսկ նա վերջին երկու-երեք տարում աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է:
  • Ֆուտբոլային գնդակի  կախարդական պտույտները

    Ֆուտբոլային գնդակի կախարդական պտույտները

    Անցած հանգստյան օրերը եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնություններում նորից հարաբերություններ պարզելու օրեր էին, չեմպիոնական մրցավազքի շարունակություն` ընդմիջված ազգային հավաքականների ընկերական մրցելույթներով:
  • Աբխազական երկաթգիծը  քաղաքական որոշման է սպասում

    Աբխազական երկաթգիծը քաղաքական որոշման է սպասում

    Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը դրական արձագանք կարող է դառնալ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցում։ Առաջին անգամ Վրաստանը, Աբխազիան և Հայաստանը լուրջ ուսումնասիրություններ են սկսել այս երկաթգծի վերագործարկման շուրջ։
  • Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

    Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

    Մեծարգո պարոն քաղաքապետ, մենք, հավանաբար, չէինք անհանգստացնի Ձեզ և չէինք վրդովի Ձեր օլիմպիական հանգստությունը, եթե օրերից մի օր մեզ և մեր բազմաբնակարան բնակելի շենքին էլ չմոտենար այն ահագնացող վտանգը, որն սպառնում է մեր` բնակիչներիս առողջությանն ու անդորրին, մեր բազմահարկ բնակելի շենքի սեյսմակայունությանն ու հիմքի ամրությանը, ինչպես նաև Ձեր իսկ բարի համբավին, անվանն ու հեղինակությանը։
  • Ովքե՞ր են նրանք

    Ովքե՞ր են նրանք

    Մասոնները կարող են անդամակցել ամենատարբեր անվանումներն ու հռչակված սկզբունքներն ունեցող կազմակերպությունների։ Հաճախ օգտագործվում են տարօրինակ «ցուցանակներ», ինչպես, օրինակ, «Հարբեցողության դեմ պայքարի ընկերությունը», երբեմն էլ ամենավսեմ անվանումները։ Այդ կազմակերպությունների մի մասը կարող է լինել բաց, մի մասն էլ գաղտնի, սակայն մասոնների իրական գործունեությունը միշտ գաղտնի է ու քողարկված և երբեք չի համապատասխանում հռչակվածին։
  • Հանցագործություն չէ՞ հանուն  քաղաքական կոնյունկտուրայի ազգն ուղեկցել դեպի կործանարար սեռական այլասերվածություն

    Հանցագործություն չէ՞ հանուն քաղաքական կոնյունկտուրայի ազգն ուղեկցել դեպի կործանարար սեռական այլասերվածություն

    Առնվազն տարօրինակ են գենդերային հավասարության շուրջ մեր երկրում ծավալված բանավեճերը, քանզի դժվար է պատկերացնել, որ ազգը, նորմալ հայն ընդունեն այլասերվածություն պարտադրող օրենքի դրույթները: Հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը պարզապես հերթական անգամ շողոքորթել է Եվրոպային: Դե, եթե Եվրոպան գենդերական է, միասեռական, համարակալել է ծնողներին, ապա մենք ումի՞ց ենք պակաս: