Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Է´յ, խախո՛լ, ճանապարհ տուր». Միխայիլ Շոլոխով

«Է´յ,  խախո՛լ, ճանապարհ տուր».  Միխայիլ Շոլոխով
29.01.2023 | 10:36

(1905-1984), գրող, 1965 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր


…Վաղուց ի վեր այսպես էր ընդունված. եթե Միլլերովո տանող ճանապարհով կազակը գնում էր մենակ, առանց ընկերների, ապա բավական էր, որ ուկրաինացիներին հանդիպելիս ճանապարհ չտար նրանց, ուկրաինացիները ծեծում էին նրան:
Դրա համար էլ կազակները կայարան էին գնում մի քանի սայլ միասին, ու այդ դեպքում տափաստանում հանդիպելով ուկրաինացիներին, առանց վախենալու սկսում էին հայհոյել նրանց:


-Է´յ, խախոլ, ճանապարհ տուր: Կազակի հողում ես ապրում, ա´յ խուժան, ու դեռ չես է՞լ ուզում ճանապարհը զիջել:
Վատ էր լինում նաև այն ուկրաինացիների վիճակը, որոնք ցորեն էին բերում Դոնի պարամոնովյան հանձնման կայանը: Այստեղ տուրուդմբոցներն սկսվում էին առանց որևէ պատճառի, հենց միայն նրա համար, որ ցորեն բերողը «խախոլ» էր, իսկ եթե «խախոլ» էր, ուրեմն պետք էր խփել:


Հարյուրավոր տարիներ առաջ հոգատար մի ձեռք դասային երկպառակության սերմեր էր ցանել կազակական հողում, աճեցրել, գուրգուրանքով պահել էր դրանք, ու սերմերը փարթամ ծիլեր էին տվել. տուրուդմբոցների ժամանակ թափվում էր տերերի ու Վորոնեժի կողմերից եկածների՝ ռուսների և ուկրաինացիների արյունը:


(«Խաղաղ Դոնը», թարգմ. Հ. Մազմանյան)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 22309

Մեկնաբանություններ