Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օդա­նա­վա­կա­յա­նում ստու­գում են կո­րո­նա­վի­րու­սի դեմ

Օդա­նա­վա­կա­յա­նում ստու­գում են կո­րո­նա­վի­րու­սի դեմ
25.02.2020 | 01:33
Երևա­նի օ­դա­նա­վա­կա­յա­նում Հա­յաս­տան ժա­մա­նող ուղևոր­նե­րը ստուգ­վում են կո­րո­նա­վի­րու­սի դեմ։ Մինչ անձ­նագ­րա­յին ստու­գում անց­նե­լը հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գե­տը ժա­մա­նող­նե­րի ջեր­մաս­տի­ճանն է չա­փում հա­մա­պա­տաս­խան սար­քի մի­ջո­ցով։ Թե այս մե­թո­դով ինչ­պես կա­րե­լի է կան­խար­գե­լել կո­րո­նա­վի­րու­սի մուտ­քը Հա­յաս­տան, դժ­վար է ա­սել, բայց փաս­տենք, որ ձևա­կան կողմն ա­պա­հով­վում է, և ժա­մա­նող­նե­րը տես­նում են, որ ինչ-որ բան, Հա­յաս­տա­նում, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­վում է այս վա­րա­կի կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ։
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻե­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 6560

Մեկնաբանություններ