Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու կամ առն­վազն կաս­կա­ծե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու կամ առն­վազն կաս­կա­ծե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
17.11.2020 | 01:08

ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նից, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նից, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նից, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր դա­տա­խազ Մհեր Ա­ղա­ջա­նյա­նից, նախ և ա­ռաջ, պա­հան­ջում եմ պար­զել, թե Շու­շին ինչ­պե՞ս է հան­ձն­վել թշ­նա­մուն, պար­զել բո­լոր ման­րա­մաս­նե­րով:


Ար­ցա­խի բեր­դա­քա­ղաք Շու­շին, գտն­վե­լով բար­ձուն­քում, միայն իր դիր­քով (նե­րա­ռյալ` Շու­շի մուտքն ա­պա­հո­վող ճա­նա­պարհ­նե­րը և այդ ճա­նա­պարհ­նե­րի նկատ­մամբ հս­կո­ղու­թյու­նը) ար­դեն իսկ ու­նե­նա­լով ռազ­մա­վա­րա­կան ա­ռա­վե­լու­թյուն, թշ­նա­մուն կա­րող էր հան­ձն­վել մի­միայն հետևյալ պատ­ճառ­նե­րից մեկ­նու­մե­կի կամ, միա­ժա­մա­նակ, մե­կից ա­վե­լիի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում.
1. ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի` Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րի գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի, կամ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար Մի­քա­յել Ար­զու­մա­նյա­նի, կամ Շու­շիի պաշտ­պա­նու­թյունն ան­մի­ջա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­նող հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի կող­մից հան­ցա­վոր ան­փու­թու­թյան, ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյան, էա­կան բաց­թո­ղում­նե­րի, վճ­ռո­րոշ սխալ­նե­րի:
2. Վե­րոն­շյալ պաշ­տո­նյա­նե­րի կամ նրան­ցից մեկ­նու­մե­կի կող­մից պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան:
3. Թշ­նա­մու ու­նե­ցա­ծի հա­մե­մատ, Շու­շիի պաշտ­պա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նող­նե­րի զեն­քի, զի­նամ­թեր­քի, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի քա­նա­կա­կան կամ (և) ո­րա­կա­կան էա­կան, վճ­ռո­րոշ ան­բա­վա­րա­րու­թյան:
4. Թշ­նա­մու ու­նե­ցա­ծի հա­մե­մատ, Շու­շիի պաշտ­պա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նող զին­ծա­ռա­յող­նե­րի ու կա­մա­վո­րա­կան­նե­րի քա­նա­կի էա­կան, վճ­ռո­րոշ ան­բա­վա­րա­րու­թյան:
Հնա­րա­վոր մյուս պատ­ճա­ռը` Շու­շիի պաշտ­պան­նե­րի հա­մե­մատ թշ­նա­մու զին­ծա­ռա­յող­նե­րի մար­տա­կան ո­գու և ռազ­մա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան գե­րա­զան­ցու­մը, բա­ցա­ռում եմ, սա­կայն ե­թե պարզ­վի, որ Շու­շին հան­ձն­վել է նշ­ված գե­րա­զան­ցու­թյան պատ­ճա­ռով, խն­դիր կա­ռա­ջա­նա պար­զե­լու այդ պատ­ճառ­նե­րը:


Պա­հան­ջում եմ հա­րու­ցել քրեա­կան գործ և պար­զել` ե­թե Շու­շին թշ­նա­մուն հան­ձն­վել է նրա ու­նե­ցա­ծի հա­մե­մատ, Շու­շիի պաշտ­պան­նե­րի զեն­քի, զի­նամ­թեր­քի, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի քա­նա­կա­կան կամ (և) ո­րա­կա­կան էա­կան, վճ­ռո­րոշ ան­բա­վա­րա­րու­թյան, կամ (և) Շու­շիի պաշտ­պա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նող զին­ծա­ռա­յող­նե­րի ու կա­մա­վո­րա­կան­նե­րի քա­նա­կի էա­կան, վճ­ռո­րոշ ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճա­ռով, ե­թե Շու­շին 2020 թ. նո­յեմ­բե­րի 5-ին, 6-ին կամ 7-ին գտն­վում էր օր­հա­սա­կան վի­ճա­կում, այ­սինքն` վե­րոն­շյալ ան­բա­վա­րա­րու­թյան (ան­բա­վա­րա­րու­թյուն­նե­րի) հետևան­քով թշ­նա­մին ցան­կա­ցած պա­հի կա­րող էր ներ­խու­ժել քա­ղաք, ա­պա ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րը, և ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ին­չու՞ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րին, հան­րու­թյա­նը, մեր ողջ ժո­ղովր­դին ժա­մա­նա­կին չեն ներ­կա­յաց­րել ի­րա­կա­նու­թյու­նը, և.
1. հան­դես չեն ե­կել հրա­պա­րա­կա­յին մար­տա­կո­չով, և Շու­շիի բա­վա­րար պաշտ­պա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ան­հա­պաղ չեն կազ­մա­կեր­պել անհ­րա­ժեշտ քա­նա­կի կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­վա­քագ­րում, հան­դեր­ձա­վո­րում, հա­մա­պա­տաս­խան զի­նում և Շու­շի տե­ղա­փո­խում:
2. Չեն հանձ­նա­րա­րել կամ հրա­մա­յել հա­մա­պա­տաս­խա­նա­բար ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին և ԱՀ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րին` զին­կո­մի­սա­րիատ­նե­րի մի­ջո­ցով ան­հա­պաղ ի­րա­կա­նաց­նել զի­նա­պարտ հա­մա­պա­տաս­խան ան­ձանց պար­տա­դիր զո­րա­կոչ, ա­պա­հո­վել նրանց հան­դեր­ձա­վո­րու­մը, զի­նու­մը հա­մա­պա­տաս­խան զեն­քով ու ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով, ինչ­պես նաև Շու­շի տե­ղա­փո­խու­մը:
3. Շու­շին փր­կե­լու հա­մար գոր­ծի չի դր­վել նրա­նից ոչ հե­ռու, Սյու­նի­քում գտն­վող, բա­վա­կա­նա­չափ սպա­ռա­զին­ված 1-ին բա­նա­կա­յին կոր­պու­սը:
Ե­կեք մի պահ մտա­ծենք, թե նման ի­րա­վի­ճա­կում ինչ­պե՞ս կվար­վեր լու­սա­հո­գի Վազ­գեն Սարգ­սյա­նը։


Հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, լի­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վոր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րը, և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, լի­նե­լով ԱՀ ղե­կա­վա­րը, չէին կա­րող չգի­տակ­ցել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մար ի­րենց վե­րոն­շյալ ան­գոր­ծու­թյան ճա­կա­տագ­րա­կան հետևանք­նե­րը (Շու­շիի գրա­վու­մը գրե­թե ան­խու­սա­փե­լի էր դարձ­նում թշ­նա­մու կող­մից մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի, այ­նու­հետև ողջ Ար­ցա­խի գրա­վու­մը), նաև նկա­տի ու­նե­նա­լով, որ ինչ­պես ի­րենք, այն­պես էլ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը, ՀՀ ՊՆ մա­մու­լի քար­տու­ղար Շու­շան Ստե­փա­նյա­նը, ՊՆ ներ­կա­յա­ցու­ցիչ հան­դես ե­կող Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը, մա­սամբ նաև` ԱՀ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Վահ­րամ Պո­ղո­սյա­նը միաս­նա­բար, կար­ծում եմ, կազ­մա­կերպ­ված ձևով (այս հան­գա­ման­քը նույն­պես պար­տա­վոր է քն­նու­թյու­նը պար­զել) թաքց­րել են ի­րա­կա­նու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես` թշ­նա­մու կող­մից Շու­շիի գրավ­ման վտան­գը, ա­վե­լին` հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լով հաղ­թա­կան, վար­դա­գույն մի պատ­կեր (ամ­բող­ջը փաս­տագր­ված է ու հրա­պա­րակ­վե­լու է), դրա­նով բթաց­րել են մեր ժո­ղովր­դի վտան­գի զգա­ցո­ղու­թյու­նը, նրա գլ­խի տակ փա­փուկ բարձ դրել ու զր­կել ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն կազ­մա­կեր­պե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան գի­տակ­ցու­մից, կամ­քից ու վճ­ռա­կա­նու­թյու­նից, ար­ձա­նագ­րե­լով, որ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյանն իր վե­րոն­շյալ ան­գոր­ծու­թյամբ փաս­տա­ցի օգ­նու­թյուն է ցույց տվել օ­տա­րերկ­րյա պե­տու­թյա­նը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­դեպ թշ­նա­մա­կան գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, տի­րա­պե­տե­լով նաև այլ փաս­տե­րի, հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­նյա­նին մե­ղադ­րե­լու կամ առն­վազն կաս­կա­ծե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան (և ոչ միայն…), իսկ ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին` կու­րո­րեն նրա կամ­քը կա­տա­րե­լու կամ նրան չհա­կադր­վելն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նից գե­րա­կա հա­մա­րե­լու և իր ան­գոր­ծու­թյամբ Փա­շի­նյա­նին հան­ցակ­ցե­լու մեջ:


ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր դա­տա­խազ Մհեր Ա­ղա­ջա­նյա­նը ՀՀ և ԱՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Փա­շի­նյա­նի և Հա­րու­թյու­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ