Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանին իշխանության բերած հեղափոխական էյֆորիան իր տեղը զիջում է հուսահատության զգացումին

Փաշինյանին իշխանության բերած հեղափոխական էյֆորիան իր տեղը զիջում է հուսահատության զգացումին
23.11.2020 | 22:41

Հայաստանում 2018-ի համաժողովրդական շարժման էյֆորիան, որը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, իր տեղը զիջում է հուսահատության զգացումին՝ գրում է Le Monde թղթակից Ֆաուստինա Վենսանը:

«Անհրաժեշտ չէ շատ հեռու անցյալ վերադառնալ ՝ հիշելու համար ժողովրդական ընդվզման արդյունքում առաջացած մեծ հույսերը, որոնց ստեղծողը երիտասարդներն էին: Դա տեղի էր ունենում 2018-ի գարնանը: Պատգամավոր և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը երկար երթ էր սկսել ամբողջ հանրապետությամբ ՝ վարչապետ Սերժ Սարգսյանի «ռեժիմը» տապալելու նպատակով: Հարյուր հազարավոր մարդիկ շուտով միացան նրան: Բազմությունը երգում ու պարում էր փողոցներում: Ոգեշնչված բնակչությունը երազում էր «նոր Հայաստանի» մասին, որը խոստացվել էր նրանց այս խաղաղ ու ուրախ հեղափոխության հերոսի կողմից: Նիկոլ Փաշինյանը, որն անմիջապես ընտրվեց վարչապետ, վայելում էր աննախադեպ լեգիտիմություն և ժողովրդականություն»,-գրում է հոդվածագիրը:
Երկուսուկես տարի անց Լեռնային Ղարաբաղի պատերազմը ոչնչացրեց այդ հույսերը և ցնցեց Հայաստանը: Հիմա մարդկանց չեն հետաքրքրում խոստացված բարեփոխումները, և այն, թե արդյո՞ք տեղական մանր կոռուպցիան ճնշած Նիկոլ Փաշինյանը վերջապես կլուծի խոշոր օլիգարխների հարցերը, թե ոչ:


Առաջնահերթությունները կտրուկ փոխվել են: Երկիրը պետք է ուշքի գա ջախջախիչ պարտությունից, որի հետևանքով մահացել է 2300-ից ոչ պակաս մարդ, ընդունի 100 000 փախստականի հոսք և հաղթահարի կորոնավիրուսի կտրուկ աճը»,-գրում է Վենսանը: «2018-ին նրանք հույսի շող ունեին: Այն ձգվեց 2 տարի: Այսօր երկիրը անդունդի մեջ է: Հայաստանի համար սա զրո տարի էր»,-ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Այժմ բնակչության մի մասը հեղափոխության երեկվա հերոս Նիկոլ Փաշինյանին համարում է «դավաճան», քանի որ նա նոյեմբերի 9-ին ստորագրել է հրադադարի պայմանագիր` ճանաչելով Ադրբեջանի հաղթանակը: Իր ֆեյսբուքյան էջում կեսգիշերին հայտարարած լուրը բոլորին անակնկալի էր բերել, քանի որ բնակչությունը պատրաստ չէր պարտության»,-գրված է հոդվածում:


«Հեղափոխության ընթացքում հայերը երազում էին նոր ապագայի մասին: Այժմ նրանց հետապնդում են 1915 թ. Ցեղասպանության հիշողությունները, որոնք վերածնվել են իրենց ադրբեջանցի և թուրք թշնամիների հաղթանակից հետո, և նրանք ունեն մի պարզ հարց. կկարողանա՞ն գոյատևել», - եզրափակում է հոդվածը Ֆաուստինա Վենսանը:

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ