Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Fitch-ը հետ է կանչել Երեւան քաղաքի վարկանիշները

Fitch-ը հետ է կանչել Երեւան քաղաքի վարկանիշները
23.11.2020 | 22:44

Fitch Ratings-ը հետ է կանչել Երեւան քաղաքի (Հայաստան) էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան եւ ազգային արժույթներով «B+» վարկանիշները, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել վարկանշային գործընթացին մասնակցելը, հաղորդում է «ԱրմԻնֆոն»։

«Այսպիսով, գործակալությունն այլեւս բավարար տեղեկատվություն չի ունենա վարկանիշները պահպանելու համար: Ըստ այդմ, Fitch-ն այլեւս չի վերլուծում Երեւան քաղաքի, ներառյալ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ESG) համապատասխանության գործոնների միավորները»,- ասվում է Fitch Ratings-ի հայտարարության մեջ:
Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշները հետ են կանչվել հետեւյալ պատճառով՝ ոչ ճիշտ կամ անբավարար տեղեկատվության տրամադրում:


Նկատենք, որ վերջին անգամ Fitch Ratings-ը Երեւան քաղաքի վարկանիշը վերանայել է 2020-ի հոկտեմբերին՝ Երեւանի (Հայաստան) արտասահմանյան եւ ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» - ից իջեցնելով մինչեւ «B +»՝ «Կայուն» կանխատեսմամբ։ Երեւանի վարկանիշի իջեցումը հետեւել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի վերաբերյալ նմանատիպ գործողությանը: Մասնավորապես, Fitch-ի կողմից Հայաստանի վարկանիշի իջեցումը «B +» - ի՝ «Կայուն» կանխատեսմամբ, պայմանավորվոծ է երկրում տնտեսական իրավիճակի սպասվածից ավելի լուրջ վատթարացմամբ` կորոնավիրուսի համավարակի եւ ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սրման պատճառով: Երեւան քաղաքի համար հերթական վերանայումը Fitch-ը նախատեսել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին, սակայն Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ՝ վարկանշային գործընթացին մասնակցությունը դադարեցվել է:

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ