Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա՛յր մեր, թող Քո կամ­քը լի­նի Երկ­րի վրա, ինչ­պես և Երկն­քում է

Հա՛յր մեր, թող Քո կամ­քը լի­նի Երկ­րի վրա, ինչ­պես և Երկն­քում է
24.11.2020 | 00:01

Ա­ղո­թում ենք ա­մեն օր, սա­կայն հազ­վա­դեպ` խո­րա­պես գի­տակ­ցե­լով, թե ինչ է նշա­նա­կում հե­տա­մուտ լի­նել Աստ­ծո կամ­քի կա­տար­մա­նը: Ի­րա­կա­նում չենք էլ ըն­կա­լում, որ մե՛նք ենք այդ կամ­քը ի­րա­գոր­ծող­նե­րը: Եվ վերջ­նա­կա­նա­պես շփո­թու­թյան ենք մատն­վում, երբ փոր­ձում ենք հաս­կա­նալ, թե ի վեր­ջո որն է Աստ­ծո կամ­քը:


Մեր Տե­րը մար­դա­ցավ` կա­տա­րե­լու հա­մար Հոր` Իր և Ե­կե­ղե­ցու հա­մար սահ­ման­ված կամ­քը. «Այս է կամ­քը Իմ Հոր, որ Ինձ ու­ղար­կեց. բո­լոր նրանք, ում Հայրն Ինձ տվել է, նրան­ցից ոչ մե­կին չկորց­նեմ, այլ վեր­ջին օ­րը հա­րու­թյուն առ­նել տամ նրանց: Այս է Իմ Հոր կամ­քը. ա­մեն ոք, ով տես­նի Որ­դուն և հա­վա­տա Նրան, ու­նե­նա հա­վի­տե­նա­կան կյանք, և Ես նրան վեր­ջին օ­րը հա­րու­թյուն առ­նել տամ» (Հովհ. 6; 39-40): Ե­թե մենք ան­կեղ­ծո­րեն փնտ­րում ենք Աստ­ծո կամ­քը, ա­պա Աստ­ծո Սուրբ Խոս­քը հայտ­նում է մեզ այն. «Աստ­ծո կամ­քը ա՛յս է, որ դուք սուրբ լի­նեք» (Ա Թես. 4;3): «Զգու՛յշ ե­ղեք, չլի­նի թե մե­կը չա­րին չա­րով հա­տու­ցի. միշտ մի­մյանց հան­դեպ և բո­լո­րի հան­դեպ բա­րին գոր­ծե­լու հե­տա­մո՛ւտ ե­ղեք: ՈՒ­րա՛խ ե­ղեք միշտ, ան­դա­դար ա­ղո­թե­ցե՛ք, ա­մեն ին­չում գո­հու­թյո՛ւն մա­տու­ցե­ցեք, ո­րով­հետև ա՛յդ է Աստ­ծու կամ­քը ձեզ հա­մար ի Քրիս­տոս Հի­սուս» 5;15-18: «Տե­րը չի ուշաց­նի Իր խոս­տու­մը, ինչ­պես կար­ծում են ո­մանք, թե ու­շա­ցած է, այլ համ­բե­րա­տար է ձեր հան­դեպ, քան­զի չի կա­մե­նում, որ որևէ մե­կը կորս­տյան մատն­վի, այլ կա­մե­նում է, որ ա­մեն­քը ա­պաշ­խա­րեն» (Բ Պետր. 3;9): Աստ­ված կա­մե­նում է բո­լոր մարդ­կանց փր­կու­թյու­նը: Ե­թե մենք որևէ մար­դու կոր­ծա­նումն ենք ու­զում, ա­պա Աստ­ծո կամ­քին ենք հա­կա­ռակ­վում, և ե­թե կար­ծում ենք, թե Աստ­ված էլ հա­վա­նու­թուն է տա­լիս մեր չա­րամ­տու­թյա­նը, ա­պա չենք ճա­նա­չում Աստ­ծուն:


«Արդ, ա­մե­նից ա­ռաջ ա­ղա­չում եմ ա­ղոթք ա­նել, խնդ­րել, պա­ղա­տել, գո­հու­թյուն մա­տու­ցել բո­լոր մարդ­կանց հա­մար, մա­նա­վանդ թա­գա­վոր­նե­րի և բո­լոր իշ­խա­նա­վոր­նե­րի հա­մար, որ­պես­զի խա­ղա­ղու­թյամբ և հան­դար­տու­թյամբ վա­րենք մեր կյան­քը, կա­տա­րյալ աստ­ված­պաշ­տու­թյամբ և սր­բու­թյամբ. ա՛յդ է բա­րին և ըն­դու­նե­լին մեր Փրկ­չի՝ Աստ­ծու ա­ռաջ: Նա կա­մե­նում է, որ բո­լոր մար­դիկ փրկ­վեն և հաս­նեն ճշ­մար­տու­թյան գի­տու­թյա­նը. քան­զի մե՛կ Աստ­ված կա և մե՛կ միջ­նորդ՝ Աստ­ծու և մարդ­կանց միջև. Հի­սուս Քրիս­տոս՝ մար­դը, Ով տվեց Ինքն Ի­րեն որ­պես փր­կանք բո­լո­րի հա­մար՝ ի վկա­յու­թյուն Իր ժա­մա­նակ­նե­րի» (Ա Տիմ. 2;1-6): Իսկ որ­պես­զի բո­լոր մար­դիկ ճա­նա­չեն Աստ­ծուն ու փրկ­վեն, այ­սինքն` կա­տար­վի Աստ­ծո կամ­քը, պետք է Աստ­ծուն ար­դեն ճա­նա­չող­նե­րը քրիս­տո­նեա­վա­յել ըն­թացք ու­նե­նան. «Այս­պես ու­րեմն՝ Տի­րոջ ծա­ռան պետք չէ որ կռիվ ա­նի, այլ բո­լո­րի հան­դեպ լի­նի հե­զա­համ­բույր, ու­սու­ցա­նող, ա­նո­խա­կալ՝ հան­դար­տու­թյամբ խրա­տե­լու հա­մար հա­կա­ռա­կող­նե­րին, որ թերևս Աստ­ված նրանց ա­պաշ­խա­րու­թյուն տա, որ­պես­զի ճա­նա­չեն ճշ­մար­տու­թյու­նը և զգաս­տա­նա­լով՝ ա­զատ­վեն Սա­տա­նա­յի ո­րո­գայթ­նե­րից, ո­րոնց մեջ բռն­ված են նրա կամ­քը կա­տա­րե­լու պատ­ճա­ռով» (Բ Տիմ. 2;24-26):
«Պատ­րա՛ստ ե­ղեք հե­զու­թյամբ և եր­կյու­ղա­ծու­թյամբ պա­տաս­խան տա­լու ա­մեն մար­դու, որ կհարց­նի ձեր մեջ ե­ղած հույ­սի պատ­ճա­ռը» (Ա Պետր.3;15):


Աստ­ծո կամ­քի կա­տա­րու­մը պետք է մեզ հա­մար լի­նի կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն, և Տի­րոջ նման ա­սենք. «Իմ կե­րա­կուրն այն է, որ կամ­քը կա­տա­րեմ Նրա՛, Ով Ինձ ու­ղար­կել է» (Հովհ.4;34),- քան­զի «ով կա­տա­րում է Աստ­ծու կամ­քը, մնում է հա­վի­տյան» (Ա Հովհ.2;17):


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ