Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

ԼՀԿ-ի՝ ռազմական դրության չեղարկման հարցն ԱԺ վաղվա նիստում չի ընդգրկվի

ԼՀԿ-ի՝ ռազմական դրության չեղարկման հարցն ԱԺ վաղվա նիստում չի ընդգրկվի
25.11.2020 | 22:03

ԱԺ պաշտպանության հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր քվեարկության դրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկը՝ վաղն առավոտյան կառավարությունից ստանալ ռազմական դրության չեղարկման լուծումների վերաբերյալ փաթեթը: Ընդդիմության առաջարկը չընդունվեց: Փոխարենն ընդունվեց Անդրանիկ Քոչարյանի առաջարկը՝ կառավարությանը մեկ շաբաթ ժամկետ տալ, որ կարողանա անշտապ, մանրակրկիտ կերպով ամբողջացնել ռազմական դրությանը վերաբերող բոլոր ծրագրերը, այնուհետև ներկայացնել:

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ