Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    04.06.2013| 10:23
    Դրախտը և դժոխքը երկու հակադիր վիճակներ են հոգևոր տիրույթում: Դրանք սկիզբ են առնում մարդու սրտում, և այս աշխարհում են դրվում դրանց հիմքերը: Քանի որ մարդը չի կարող տեսնել իր սեփական հոգին, հետևաբար չի էլ կարող տեսնել հոգու այդ երկու վիճակները: Բայց նա դրանց փորձառությունն ունի իր ներսում, ճիշտ այնպես, ինչպես ցավ է զգում հարվածից և քաղցրություն՝ կոնֆետ ուտելուց: Հարվածի պատճառած վերքը կարող է այնքան մեծանալ, որ ամենամեծ ցավն առաջացնի և ի վերջո ավարտվի մահվամբ ու նեխումով, մյուս կողմից` կոնֆետները մարսվելով կարող են ուժ առաջացնել: Նմանապես մեղսալի արարքի ցավն ու բարի գործի երջանկությունը կարող են որոշ չափով երևան գալ անմիջապես, մինչդեռ դրանց համար ամբողջ պատիժը կամ պարգևը կընկալվի միայն հոգևոր թագավորություն մտնելիս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.06.2013| 00:07
    Մի ափ հող. սա է սերունդս, Բայց այսքա՜ն մեղք այդ մի բռում, Մի պուտ արյուն` անկյանք, անսեր, Հողի մեռնող փշուրներում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.06.2013| 00:05
    Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։
  • Երուսաղեմի հայոց պատրիարքը վաղը կգահակալի
  • Խոսենք կատարվածի  պատճառների մասին

    Խոսենք կատարվածի պատճառների մասին

    31.05.2013| 00:48
    Վերջերս ավերիչ կարկտի պատճառով մեր ժողովուրդը օրհասի հանդիպեց, ու բազում ընտանիքներ թշվառության տաշտակի առջև կանգնեցին։ Եվ, ըստ գյուղնախարարության հաշվարկների, մի օրում տասնյակ միլիոնների (դոլարով) ազգային կորուստ ունեցանք։ Բայց գոնե լավ էր, որ այդ բնության օրհասը մարդկային կորուստներ չտվեց, ինչպես այս օրերին Ամերիկայի Օկլահոմա նահանգի սարսափելի պտտահողմը մոտ հարյուր մարդու մահվան պատճառ դարձավ։
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    31.05.2013| 00:44
    Ձմռան սառնամանիքին ծառերը կանգնած են տերևազուրկ, և թվում է, թե նրանց կյանքը նույնպես ընդմիշտ ավարտվել է: Սակայն գարնանը ծառերը նոր տերևներ ու գեղեցիկ ծաղիկներ են տալիս, և պտուղներ են սկսում երևալ: Այդպես եղավ ինձ հետ իմ խաչելության և հարության ժամանակ, ու այդպես է նաև իմ հավատարիմ խաչակիրների հետ: Թեև թվում է, թե նրանք ջախջախված ու անկենդան են իրենց խաչի տակ, նրանք շարունակում են գեղեցիկ ծաղիկներ ու հավիտենական կյանքի սքանչելի պտուղներ տալ, որոնք մնում են հավիտյան:
  • Վեհափառ հորը`  բաց նամակի փոխարեն

    Վեհափառ հորը` բաց նամակի փոխարեն

    30.05.2013| 23:55
    Հոգեգալստին հաջորդող` անցնող շաբաթը Հռիփսիմյաց սուրբ կույսերի շաբաթն էր, որին նախորդեց Եղիա մարգարեի տոնը: Տևական ժամանակ է, ինչ տերունական օրերին` բուն Պատարագի ժամանակ, Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում փակվում է դեպ Սբ. Գայանեի խորան տանող դուռը: Մինչ այդ մշտապես հնարավոր է եղել խորանում ծնկել ու Պատարագն ունկնդրել նաև խորանում: Ասացին` ելումուտը խանգարում է Պատարագի ընթացքին, դրա համար են դուռը փակում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.05.2013| 23:08
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ ՈՒստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.05.2013| 23:06
    Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր։ Քեզ կվայելի փառքը հավիտյանս։ Ամեն։
  • «Ես ցանկանում եմ նորմալ կյանք վարել»

    «Ես ցանկանում եմ նորմալ կյանք վարել»

    30.05.2013| 15:09
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվելով Վատիկանի պապական կացարանից, ապրում է Վատիկանի տարածքում գտնվող Սանտա Մարտա հյուրանոցում` կարդինալների ու քահանաների հետ: Իր` պատմության մեջ աննախադեպ, որոշումը պապը այսպես է բացատրել