Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծխե­լու դեմ օ­րենքն «Իմ քայ­լում» «կռիվ է գցել»

Ծխե­լու դեմ օ­րենքն «Իմ քայ­լում» «կռիվ է գցել»
21.02.2020 | 00:27
Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վում երկ­րորդ ըն­թերց­մամբ ըն­դուն­ված ծխե­լու մա­սին օ­րեն­քը բա­վա­կան բուռն քն­նար­կում­նե­րի, ան­գամ վե­ճե­րի պատ­ճառ է դար­ձել հենց իշ­խող խմ­բակ­ցու­թյան ներ­սում: Պատ­գա­մա­վոր­նե­րի մի մասն ընդ­գծ­ված բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք է ու­նե­ցել նա­խագ­ծի առն­չու­թյամբ: Ոչ միայն ներ­քին խո­սակ­ցու­թյուն­նե­րում, այլև հենց նա­խագ­ծի քն­նարկ­ման ու քվեար­կու­թյան ժա­մա­նակ մի քա­նի պատ­գա­մա­վոր­ներ բա­վա­կան կոշտ ար­տա­հայտ­վե­ցին՝ այն հա­մա­րե­լով խո­ցե­լի ու թե­րի մշակ­ված:
«Նա­խա­գի­ծը ոչ թե ծխող­նե­րի դեմ պետք է լի­նի, այլ ծխե­լու: Այն­պի­սի օ­րենք են գրել, որ մարդ միայն սե­փա­կան տա­նը կա­րո­ղա­նա ծխել, այն էլ՝ ա­ռայժմ: Դա էլ բա­վա­րար չէ, ա­սում են, թե պետք է ար­գե­լել բո­լոր այն սնն­դա­տե­սակ­նե­րը, որ ծխա­խոտ են հի­շեց­նում, օ­րի­նակ, ա­ղի ձո­ղիկ­ներն ու շո­կո­լա­դե գլա­նակ­նե­րը: Դա աբ­սուրդ է, ո­րով­հետև իմ ե­րե­խա­նե­րը, օ­րի­նակ, ա­ղի ձո­ղիկ­ներ շատ են սի­րում, ինչ­պե՞ս կա­րե­լի է դա ար­գե­լել»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը:
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ նա­խագ­ծի քվեար­կու­թյու­նից հե­տո բա­վա­կան բուռն խո­սակ­ցու­թյուն է ծա­վալ­վել պատ­գա­մա­վոր­նե­րի ու ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նա­րեկ Զեյ­նա­լյա­նի միջև: Ո­րոշ պատ­գա­մա­վոր­նե­րի դուր չի ե­կել ի­րենց «ըմ­բոստ» գոր­ծըն­կեր­նե­րի պահ­ված­քը, ա­սել են՝ ե­թե հար­ցեր կա­յին, կա­րող էին նախ­քան լիա­գու­մար նիս­տը պար­զա­բա­նել ու թույլ չտալ, որ նիս­տե­րի դահ­լի­ճում իշ­խող ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­կա­դար­ձեն կա­ռա­վա­րու­թյան ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րին: Զեյ­նա­լյա­նի մոտ էլ դժ­գո­հել են, թե բո­լո­րի աչ­քի ա­ռաջ մի­մյանց վրա «մուն­նաթ գալն» ա­նըն­դու­նե­լի է, հետևա­բար պետք է ա­նել հնա­րա­վո­րը Թո­րո­սյա­նի պա­տի­վը գետ­նով չտա­լու և իմ­քայ­լա­կան գոր­ծըն­կեր­նե­րին սաս­տե­լու հա­մար:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ