Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միայն իշ­խա­նու­թ­յուն­ների թույլտ­վութ­յամբ

Միայն իշ­խա­նու­թ­յուն­ների թույլտ­վութ­յամբ
07.04.2020 | 00:32
Մր­ցաշր­ջա­նի առն­չու­թյամբ անգ­լիա­կան պրե­միեր լի­գան հան­դես է ե­կել հայ­տա­րա­րու­թյամբ։ Խոր­հր­դակ­ցու­թյան ար­դյունք­նե­րով ո­րոշ­վել է ընդ­հատ­ված մր­ցա­շա­րը մա­յի­սի սկզբ­նե­րին չվեր­սկ­սել, սա­կայն չի էլ հս­տա­կեց­վել, թե երբ դա ա­նել։
Իր ընդ­հատ­ված լի­նե­լու մեջ պրե­միեր լի­գան միա­կը չէ (ա­ռանց բա­ցա­ռու­թյան, եվ­րո­պա­կան բո­լոր թոփ ա­ռաջ­նու­թյուն­նե­րում էլ նույն վի­ճակն է)։ Ինչ­պես տես­նում ենք, ա­ռաջ­նու­թյունն ապ­րի­լի սկզբ­նե­րին վեր­սկ­սե­լու լի­գա­յի ղե­կա­վա­րու­թյան հույ­սե­րը ոչ միայն չար­դա­րա­ցան, այլև մա­յիսն է հար­ցա­կա­նի տակ։
Ժա­մա­նա­կին ըն­թեր­ցո­ղին տե­ղե­կաց­րել ենք, որ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված՝ ապ­րի­լի 1-ին ՈՒԵ­ՖԱ-ն հե­ռուս­տա­կոն­ֆե­րանս անց­կաց­րեց աշ­խար­հա­մա­սի ազ­գա­յին 55 ա­սո­ցիա­ցիա­նե­րի հետ։ Քն­նարկ­ման գլ­խա­վոր թե­ման մր­ցաշր­ջանն ա­վար­տին հասց­նելն էր։ Այլ հարց էր, թե դա ինչ ժամ­կետ­նե­րում ա­նել։ Ե­թե միու­թյունն ի սկզ­բա­նե տրա­մադր­ված էր մր­ցաշր­ջանն ա­վար­տե­լու հու­նի­սի 30-ին, հա­նուն ին­չի տե­ղա­փոխ­վեց Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյունն անց­կաց­նե­լու ժամ­կե­տը, ա­պա ներ­կա­յումս ՈՒԵ­ՖԱ-ն պատ­րաստ է ան­գամ օ­գոս­տոս ամս­վա տար­բե­րա­կին, իսկ անգ­լիա­կան պրե­միեր լի­գան, իս­պա­նա­կան լա լի­գա­յի հետ մեկ­տեղ, նույ­նիսկ պատ­րաստ է այն մեկ ա­միս էլ եր­կա­րաց­նե­լուն։
Անգ­լիա­ցի­ներն, ի դեպ, ու­նեին մր­ցաշր­ջանն ա­վար­տին հասց­նե­լու հե­տաքր­քիր ա­ռա­ջարկ. հե­տաձգ­ված խա­ղերն անց­կաց­նել ամ­ռա­նը՝ բո­լոր 20 ա­կումբ­նե­րը տե­ղա­վո­րե­լով Լոն­դո­նի ու Միդ­լեն­սի հյու­րա­նոց­նե­րում։ Ընդ ո­րում ա­ռա­ջարկ­վում էր ֆուտ­բո­լիստ­նե­րին ու ա­կում­բի մնա­ցած անձ­նա­կազ­մին հյու­րա­նո­ցից դուրս գա­լը թույլ տալ միայն պա­րապ­մունք­նե­րին ու խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար, իսկ դի­մա­կա­յու­թյուն­ներն անց­կաց­նել ա­ռանց հան­դի­սա­տե­սի։ Նման մո­տե­ցումն ա­կումբ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտար լու­ծե­լու ի­րենց խն­դիր­նե­րը։ Եր­կար սպաս­ված չեմ­պիո­նու­թյու­նը ֆիք­սե­լու հա­մար «Լի­վեր­պու­լը» կպայ­քա­րեր պա­կա­սող վեց միա­վո­րի հա­մար, «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» «Չել­սիի» հետ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան մաս­նակ­ցու­թյան ի­րա­վուն­քի վի­ճար­կումն ա­վար­տին կհասց­ներ, իսկ «Նոր­վի­չը», «Աս­տոն Վի­լան» ու «Բոռն­մու­տը» կփոր­ձեին լու­ծել պրե­միեր լի­գա­յում մնա­լու հար­ցը։
Ակն­հայտ է մի բան, որ մր­ցաշր­ջա­նը ժա­մա­նա­կից շուտ ա­վար­տե­լու հար­ցում շա­հագր­գռ­ված չէ և ոչ մի թիմ, քան­զի նման դեպ­քում կհետևեն ՈՒԵ­ՖԱ-ի սանկ­ցիա­նե­րը։
Խնդ­րի լուծ­ման ո­րո­նում­նե­րում օ­րերս շատ կարևոր հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել ԱՊԼ-ը։ Ա­կումբ­նե­րի հետ քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում ո­րոշ­վել է մա­յի­սի սկզբ­նե­րից շուտ մր­ցաշր­ջա­նը չսկ­սել։ Մերժ­վել է այն ժամ­կե­տից շուտ ա­վար­տե­լու ա­ռա­ջար­կը։ Աս­վա­ծը հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րում է և գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյուն­նե­րին։ Սա­կայն այդ­պես էլ չի կոնկ­րե­տաց­վել ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լու ժամ­կե­տը։ Նման հիմ­նա­վոր­ման բա­ցատ­րու­թյու­նը ե­ղել է այն, որ չկա կո­րո­նա­վի­րու­սով թե­լադր­ված վի­ճա­կի հս­տակ պատ­կե­րա­ցում։
Այս­տեղ թերևս հարկ հա­մա­րենք նկա­տել, որ Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի տվյալ­նե­րով` Միա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նում ախ­տա­հար­ված­նե­րի թի­վը ա­վե­լի քան 38 հա­զար է, 3600-ից ա­վե­լին կն­քել է մահ­կա­նա­ցուն։ Ինչ­պես հա­վաստ­վում է լի­գա­յի հայ­տա­րա­րու­թյու­նում, ա­ռաջ­նու­թյու­նը կվերս­կս­վի միայն երկ­րի կա­ռա­վա­րու­թյան, Բրի­տա­նիա­յի բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյան կող­մից թույ­լտ­վու­թյուն ստա­նա­լուց հե­տո։
Կարևոր հար­ցե­րից թերևս այս­քա­նը։
Երկ­րոր­դա­կան­նե­րից կամ որ ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ հա­րա­բե­րա­կան երկ­րոր­դա­կան­նե­րից է այն, որ պրե­միեր լի­գա­յում հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել կար­գով ցածր դի­վի­զիոն­նե­րում հան­դես ե­կող թի­մե­րին ֆի­նան­սա­պես ա­ջակ­ցե­լու հար­ցում՝ փր­կե­լով սնան­կա­ցու­մից։ Այդ նպա­տա­կի հա­մար հատ­կաց­վել է 125 մի­լիոն ֆունտ սթեռլինգ։
Ի մի­ջի այ­լոց, ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի ա­ռաջ կանգ­նած են նաև պրե­միեր լի­գա­յի ա­ռան­ձին թի­մեր։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ա­կումբ­նե­րը հա­մա­ձայ­նել են այս դա­դա­րի ըն­թաց­քում 30 տո­կո­սով կր­ճա­տե­լու ֆուտ­բո­լիստ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը կամ այդ վճա­րում­ներն առ­կա­խե­լու ա­նո­րոշ ժա­մա­նա­կով։
Այս գա­ղա­փարն ա­ռա­ջին­նե­րից մե­կը պաշտ­պա­նել է Մեծ Բրի­տա­նիա­յի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մեթ Հեն­կո­կը։ «Ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գա­յին ծա­ռա­յու­թյան իմ ո­րոշ գոր­ծըն­կեր­ներ զո­հա­սե­ղա­նին են դրել ա­մե­նա­թան­կը։ Աշ­խա­տան­քի ժա­մա­նակ նրանք վա­րակ­վել են ու, ցա­վոք, կն­քել ի­րենց մահ­կա­նա­ցուն։ Հաշ­վի առ­նե­լով այն, թե ինչ զո­հո­ղու­թյուն­նե­րի են գնում մար­դիկ, կար­ծում եմ, որ պրե­միեր լի­գա­յի խա­ղա­ցող­նե­րը նույն­պես կա­րող են ի­րենց ներդ­րումն ու­նե­նալ՝ հա­մա­ձայ­նե­լով աշ­խա­տա­վար­ձե­րի կր­ճատ­մա­նը»,- ա­սել է նա։
Սա­կայն նրա ա­ռա­ջար­կին շա­տե­րը չէ, որ հա­մա­ձայ­նել են։ Նման հղաց­ման դեմ ա­ջա­կից­նե­րի մեջ ե­ղել են և դեմ­քեր, ո­րոնք վա­ղուց ա­վար­տել են ֆուտ­բո­լիս­տի ի­րենց կա­րիե­րան։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 5287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ