Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեփական ոլորտը թողած, հեգնում է

Սեփական ոլորտը թողած, հեգնում է
21.05.2020 | 22:06

Երբ այսօր առողջապահության նախարարը սեփական ոլորտի խնդիրները թողած, էլ չենք ասում, վիրուսի կառավարումը ձախողած, քաղաքական հայտարարություններին է արձագանքում, լրիվ հասկանում ես, թե ինչու է մեր երկրում հանրային առողջությունն այս վիճակում։ Մարդ, բժիշկ, որ մեկ ամսվա մեջ մարդկանց առողջությանը վերաբերվող խնդրի առնչությամբ 5 անգամ կարծիք է փոխում, ժամանակ է գտնում ու քաղաքական իրավու՞նք է իրեն վերապահում հեգնելու՞ ինչ-որ մեկի քաղաքական հայտարարությունը։ Իսկ ո՞վ պիտի իր ողջ հայտարարությունները մեկիկ-մեկիկ ոչ միայն հեգնի, այլև պահանջի պարզաբանել, թե ինչու այդպես եղավ։


Երբ հայտարարում է, թե 5 տարի վիրուսի հետ ապրելու ենք, 2 տարի դիմակ ենք կրելու, եթե այսօր վիրուսի տարածումը չճնշվի օրական 120-200 մահ ենք ունենալու, հիշու՞մ է, որ իր երեխաններին 1,5 ամիս առաջ դպրոց էր ուղարկում, իսկ կորոնավիրուսն էլ վտանգավոր հիվանդություն չէ։ Եթե քաղաքական հայտարարությունները կարող են անհետևանք մնալ, չվնասել քաղաքացիների առողջությունը, ապա առողջապահության նման անպատասխանատու նախարարի չմտածված հայտարարությունները կարող են անգամ մահերի պատճառ դառնալ։ Երբ Արսեն Թորոսյանը սեփական ոլորտի պատասխանատվության չափը գիտակցի ու հասկանա, թե ինչ կարգավիճակ է զբաղեցնում, գուցե այդ ժամանակ արժե անցնել քաղաքական հայտարարություններին ու հրաժարականի դիմում գրի։ Միևնույն է, այսպես թե այնպես նա հազիվ թե այս տեմպերով երկար պաշտոնավարի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ