Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որքան է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը

Որքան է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը
31.07.2020 | 22:37

«Հրապարակը» գրել է.

«Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես անցնում է 38 000-ից, մինչդեռ Առողջապահության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում 10 անգամ ավելի է, ինչը նշանակում է, որ առնվազն 380 000 մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով։ Ինչո՞վ է բացատրվում նվազ ցուցանիշը։ «Որովհետեւ թեստերը հատկապես վերջին ամիսներին սխալ են ցույց տալիս, բացի այդ, ոչ բոլորին են թեստ անում, եթե ծանր դեպք չէ, եւ թեթեւ ախտանիշներ կան, հիմնականում չեն թեստավորում»,- պարզաբանեց մեր աղբյուրը։ 2.5 միլիոն բնակչության դեպքում 380 000-ը բավականին մեծ թիվ է, եւ հենց այդ ցուցանիշն է, որ երկրում արդեն ձեւավորել է «կոլեկտիվ իմունիտետ», ինչն էլ վերջին օրերին հիվանդացության աճի նվազման պատճառն է, այլ ոչ թե դիմակային պայքարը, որը ծավալել է իշխանությունը՝ վարչապետի մակարդակով։

Դիտվել է՝ 17538

Մեկնաբանություններ