Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
06.11.2020 | 09:21

Թույլ տուր թոթափեմ ոտներիս փոշին.
Անցյալը թողած սարերի խորքում`
Առաջ շարժվեմ դեպի գիրկը քո:


Թմրության բաժակն այս հոգեկորույս
Թույլ տուր դեն նետեմ
Առանց ափսոսանքի:


Թույլ տուր ոտներս կճեպված, արնոտ
Գտնեն Քո ճամփան` հավետ կենդանի:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ