Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Lancet Global Health-ը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` Հայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ

Lancet Global Health-ը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` Հայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ
28.11.2020 | 23:31

Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` Հայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ, Ֆեյսբուքի իր էջում նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Հեղինակների թվում են Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար լորդ Արա Դարզին, Նորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը, պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, հայտնի բժիշկներ Բրայս Գայետը, Լուկա Ալդրգիետին, Իվան Կոզակովը, Շանթ Շեքերդիմյանը, Իբրահիմ Դաղերը, Ստավրոս Անտոնիուն, Գարրի Ասլանյանը և այլ հայ, արտասահմանցի բժիշկներ և ես: Նամակը ուղարկել էինք դեռևս պատերազմի օրերին, եւ տպագրվել է նախօրեին», նշել է Արմեն Մուրադյանը։ Նամակում ներկայացվում է Հայաստանում և Արցախում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը, որին սեպտեմբերի 27-ից գումարվեց պատերազմն իր ամբողջ հետևանքներով, երբ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, եկեղեցիները, դպրոցները, բուժհաստատությունները: Ճգնաժամով պայմանավորված՝ նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը և բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որևէ հետագա ռազմական ագրեսիա կանխելու, Հայաստանին ու Արցախին միջազգային օգնություն տրամադրելու և մարդասիրական աղետից դուրս գալուն օգնելու համար:

Դիտվել է՝ 3888

Մեկնաբանություններ