Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիմա, երբ կրիտիկական պահ է, մենք պետք է անենք այն, ինչ չեն անում ուրիշները

Հիմա, երբ կրիտիկական պահ է, մենք պետք է անենք այն, ինչ չեն անում ուրիշները
28.11.2020 | 23:33

Արվեստագետները բողոքի ակցիա են իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում։ Նախաձեռնել են Արմեն Գրիգորյանը, դերասան Հրանտ Թոխատյանը և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Ակցիայի նպատակն է լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները պատերազմի ընթացքում անհետ կորել են, գերեվարվել ու զոհվել։

«Հայաստանում չկան իշխանություններ, որոնք այսօր ի վիճակի կլինեն վերադարձնել մեր գերեվարվածներին։ Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որն ընդունակ է բանակցություններ վարել ոչ թշնամու, ոչ գործընկերոջ հետ։ Եվ մենք դիմում ենք բոլոր այն երկրներին, որոնք Հայաստանում դեսպանատներ ունեն, որպեսզի աջակցություն ցուցաբերեն ռազմագերիների ու զոհերի մարմինների վերադարձի հարցում»,- հայտարարեց Մհեր Մկրտչյանը։
Նա նշեց, որ ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ «Պատճառը այն չէ, որ մենք համարում ենք իրենց անարժան կամ արհամարհում ենք։ Մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով քարոզչական մեքենան վաղը մեզ չի կարող մեղադրել աթոռակռիվ անելու մեջ»,- ասաց Մկրտչյանը։


Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ իրենց ակցիայի նպատակն է ոտքի հանել հասարակ մարդկանց։ «Հիմա, երբ կրիտիկական պահ է, մենք պետք է անենք այն, ինչ չեն անում ուրիշները։ Մենք դիմում ենք բոլոր հայերին, որոնք ապրում են բոլոր երկրներում։ Երկուշաբթի օրվանից դիմեք ձեր բնակության երկրներին, կառավարություններին, Կարմիր խաչին, ՄԱԿ՝ խնդրանքով, ստիպելով Ադրբեջանին կատարել իրենց պարտականությունը և վերադարձնել մեր գերիներին։ Երկուշաբթի օրը այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է տրաքեն ձեր նամակներից։ Հերիք է, որ մենք լռենք, մեր ձայնը պետք է լսելի լինի աշխարհում»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը։

Դիտվել է՝ 3460

Մեկնաբանություններ