Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՊՆ նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՊՆ նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
30.11.2020 | 22:40

ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: ՊՆ նախարարը հատուկ կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթների իրագործման շրջանակում ՌԴ դերն ու ջանքերը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում խաղաղապահ առաքելության արդյունավետությանը: Զրուցակիցները կարևորել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը՝ ուղղված փախստականների վերադարձին, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմանը:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ