Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Ծագում են երկարատև  ռազմական ընդհարման օջախներ

    Ծագում են երկարատև ռազմական ընդհարման օջախներ

    24.05.2013| 00:42
    Ներկայումս իսլամական արմատական շարժումը քաղաքական ու գաղափարախոսական ճգնաժամ է ապրում` կապված մի շարք կարևոր իրադարձությունների հետ։ Դրանք են` իսլամականների չեչենական խմբավորման փաստական ջախջախումն ու չեչենական խնդրի որոշակի մարումը և իսլամական արմատականության կենտրոնների կողմից արմատականության այդ օջախի նկատմամբ հետաքրքրության սկզբունքային նվազումը, իսլամական արմատականության առնչությամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության վերաիմաստավորումը, արաբական պետությունների կողմից իսլամական արմատականության սպառնալիքի խնդրով մտահոգության աճը, իսլամական սկզբունքների` շարիաթի միջոցով սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և ազգային զորեղ պետությունների ստեղծման անհնարինությունը, իսլամական պետությունների ու իսլամական արմատական շարժումների տարբեր ուղղությունների միջև հակասությունների խորացումը։ Եվ այս ֆոնի վրա իսլամական արմատականության կողմից ճնշման ենթարկվող մի շարք պետություններ նրա դեմ պայքարի կառույցներ են ստեղծել։
  • Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան

    Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան

    23.05.2013| 18:01
    Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ, իշխանություն-ընդդիմություն պայքարից զատ, գոյություն ունի նաև տեսակի պայքար: Վարչապետ Սարգսյանի ելույթը, դրա արձագանքները և կառավարության ծրագրի քննարկումները ստեղծեցին այն իրավիճակը, երբ հնարավորություն է ստեղծվում տարանջատելու քաղաքական գործիչներին պատեհապաշտներից ու «պղտոր ջրում ձուկ որսացողներից»: Անկախ կուսակցական պատկանելությունից, խորհրդարանականների ելույթներն ապացուցեցին, որ միասնական ծրագրերի, զարգացման հայեցակարգերի և բնակչության տարրական կարիքները հոգալու, խնդիրները լուծելու հարցերի շուրջ հնարավոր է միասնական մոտեցում ցուցաբերել: Ընդունված է ասել, որ հայկական իրականության պայմաններում իշխանությունը չի կարողանում արդյունավետ և գրագետ ծրագրեր ներկայացնել, ուստի և «ճնշված» ընդդիմությունը մշտապես քննադատում և վարկաբեկում է իշխանության գործունեությունը:
  • Եթե չես ծրագրում  զարգացումդ, զանգվածային  ինքնասպանության ես գնում

    Եթե չես ծրագրում զարգացումդ, զանգվածային ինքնասպանության ես գնում

    21.05.2013| 00:21
    Կյանքը հետաքրքիր շրջադարձեր ունի, առավել հետաքրքիրը, սակայն, իրավիճակներն են, որ միանգամից հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել ու զարգացումները կանխատեսել: Ոչ այն պատճառով, որ անկանխատեսելին միշտ իր դերն ունի: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ մարդիկ ծրագրում են, Աստված տնօրինում: Պարզապես, կա տեղեկատվության որոշակի չափաբաժնի խնդիր, որը երբեք չի տարածվում որևէ գույնի տեղեկատվամիջոցով: Բացը լրացնելու համար կա շարքային տրամաբանություն ու կա շարքային երևակայություն, որոնց «տվյալները», բնականաբար, պաշտոնական ու անհերքելի չեն: Բայց դա չի նշանակում` սխալ են:
  • Տարածաշրջանը կվերածվի՞ պայթող տակառի

    Տարածաշրջանը կվերածվի՞ պայթող տակառի

    21.05.2013| 00:16
    Սիրիական զարգացումները թևակոխեցին վերջնական փուլ: «Հըզբոլլահն» արդեն կռվում է Սիրիայի կողմից, իսկ սուննիները «պատ են կազմել» ընդդեմ Սիրիայի: Արևմուտքը դեռ չի խառնվում` օդային տարածքը փակելով, անմիջականորեն Սիրիան ռմբակոծելով, փորձում է բախումը պահել շիա-սուննիների միջոցով իր համար վերահսկելի սահմանի վրա, ու երբ բանը բանից կանցնի, ինքը «կխառնվի», իսկ առայժմ շատ հանգիստ նայում և կիսվում է սիրիական կադրերով, ուր ապստամբ սուննին դանակով կտրում է շիա սիրիացու կուրծքը, այնտեղից հանում նրա սիրտը և այդպես արյունոտ ուտում… Մարդակերության այդ տեսարանները Աբու-Գրեյբի բանտ ունեցող ԱՄՆ-ին չեն զարմացնում, ինքը բարձր ամբիոնի հետևում կանգնած մեկ այլ մարդասպանների երկրի` երկու միլիոն հայ «կերած» Թուրքիայի վարչապետի կողքին քարոզում է մարդասիրություն աշխարհին, Սիրիան հանցագործ Ասադից փրկելու հումանիզմ` հանուն վեհ գաղափարների և դրա դավանիչ Թուրքիայի և միջազգային հանրության:
  • Ո՞Ւմ է  ձեռնտու

    Ո՞Ւմ է ձեռնտու

    21.05.2013| 00:04
    Շատերին: Երկար ժամանակ է` «շատերն» առաջնորդվում են մեն-միակ մտայնությամբ` ապակայունացնել, անվերահսկելի դարձնել իրավիճակը: Հետո կերևա: Ընտրությունները չտվեցին այդ հնարավորությունը: Այն, որ իշխանությունները պարտավոր են շատ լուրջ քայլեր ձեռնարկել այս երկրում, ու դեռ հարց է` այդ քայլերը արդյունավե՞տ կլինեն, թե՞ ոչ, որովհետև արդեն իսկ բավականին ուշացած են, այնուհանդերձ, լավ է ուշ, քան երբեք։ Սա աներկբա է:
  • Մերձավոր Արևելքի խաղաղության  բանալին Թեհրանի ձեռքին է

    Մերձավոր Արևելքի խաղաղության բանալին Թեհրանի ձեռքին է

    20.05.2013| 23:55
    Զանգվածային լրատվության և փորձագիտական ընկերակցության շրջանում վաղուց և հիմնավորապես այն պատկերացումն է արմատացել, թե Իրանը ամբողջատիրական պետություն է, ուր բարձրաստիճան ղեկավարների մի ոչ մեծ խումբ` հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գլխավորությամբ, հսկում է մարդկանց յուրաքանչյուր քայլ: Սակայն, այդուամենայնիվ, Իրանի քաղաքական իրողություններում ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է և ուղղագիծ:
  • «Նկուղների» քաղաքագիտությունից զատ գոյություն ունի նաև «խրամատային» քաղաքագիտություն

    «Նկուղների» քաղաքագիտությունից զատ գոյություն ունի նաև «խրամատային» քաղաքագիտություն

    20.05.2013| 23:48
    Հայաստանի քաղաքական հետազոտությունների վերջին երկու տասնամյակի փորձում կան որոշ հանգամանքներ, որոնք հիմա, փաստորեն, անապացուցելի են։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ոչ այնքան փորձառու և տեղեկացված քաղվերլուծաբաններին ու քաղնախագծողներին 90-ականների վերջին հաջողվեց «կանխատեսել» ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների առնչությամբ։
  • Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ

    Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ

    19.05.2013| 11:01
    Նոյեմբերյանում ծառայակցի հրազենային կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դեպքը ոչ թե միայն մտորելու տեղիք է տալիս, այլև լուրջ հարված է հայոց բանակի բարոյահոգեբանական նկարագրին: Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակում ուղղակի անհրաժեշտ է ունենալ հոգեբանների խումբ, որոնք կհայտնաբերեն ու կկանխեն զինծառայողների մոտ ուրվագծվող հոգեբանական շեղումները:
  • Հարավային Կովկասը` Արևմուտքի  անվտանգության միջնաբերդ

    Հարավային Կովկասը` Արևմուտքի անվտանգության միջնաբերդ

    17.05.2013| 01:24
    Կովկաս-կասպյան տարածաշրջանն ավելի շատ է գտնվում միջազգային քաղաքականության ու հասարակայնության ուշադրության կենտրոնում, քան քաղաքականության ու տնտեսության առումով մյուս ուշագրավ տարածաշրջանները։
  • Ընտանեկան բյուջեի  մուտքերն ու ելքերը

    Ընտանեկան բյուջեի մուտքերն ու ելքերը

    17.05.2013| 01:15
    Երբ կիրակի օրը ավտոբուսով Թբիլիսիից վերադառնում էի Երևան, Սեմյոնովկայից սկսած դաշտերը կարկտի տակ էին, կլոր ու խոշոր կարկտահատիկները չէին հալվել ու չէին հալվում: Երևանում առաջին շփումս դեղատան հետ էր, մի քանի դեղ միայն, ու ասացին, որ դեղերը թանկացել են: Հետո գնացի կաթնամթերքի, երրորդ խանութում միայն օրվա մածուն ու թթվասեր կար, վճարելիս ասացին, որ կաթնամթերքը թանկացել է: Հերթով պարզեցի, որ թանկացել են նաև ծաղիկները, կանաչիները (համեմն ընդհանրապես Զատկի օրվա թարխուն է դարձել):