Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Գվատեմալայում սպանել են հերթի մեջ գտնվող քաղաքապետին

    Գվատեմալայում սպանել են հերթի մեջ գտնվող քաղաքապետին

    15.01.2013| 11:30
    Գվատեմալայի արևելքում գտնվող Խուտիապա բնակավայրի քաղաքապետը գնդակահարվել է այն պահին, երբ սպասում էր վարսահարդարի մոտ մտնելու իր հերթին։ Ականատեսները պնդում են, որ Կարլոս Էնրիկե Կաստիլոն սպանվել է երկու անհայտ տղամարդկանց կողմից, որոնք կրակել են 6 անգամ, այնուհետև փախուստի դիմել մոտոցիկլետով։
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն խրախուսել է Ֆրանսիայի գործողությունները Մալիում

    ՄԱԿ-ի ԱԽ-ն խրախուսել է Ֆրանսիայի գործողությունները Մալիում

    15.01.2013| 11:29
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցության ընթացքում Ֆրանսիան աջակցություն է ստացել Մալիում իսլամիստ գորոհայինների դեմ իրականացված ռազմական գործողության համար։
  • Իրաքում ազատ են արձակում սունիներին

    Իրաքում ազատ են արձակում սունիներին

    15.01.2013| 11:23
    Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ սունի փոքրամասնությունների բողոքներին ի պատասխան ազատ են արձակում հարյուրավոր ձերբակալվածների։
  • Եգիպտոսում վթարվել է նորակոչիկներին տեղափոխող գնացքը

    Եգիպտոսում վթարվել է նորակոչիկներին տեղափոխող գնացքը

    15.01.2013| 11:21
    Այս գիշեր Կահիրեի մոտակայքում գնացքի վթարի հետևանքով 19 մարդ է մահացել, ևս 107-ը տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում։
  • Պատրաստվեք փոփոխությունների, եթե նույնիսկ պատրաստ չեք

    Պատրաստվեք փոփոխությունների, եթե նույնիսկ պատրաստ չեք

    15.01.2013| 02:11
    Իտալիայից նոր վերադարձած ընկերս, որ քանիցս եղել է ոչ միայն Հավերժական քաղաքում, այլև մյուս քաղաքներում, անթաքույց հրճվանքով պատմում էր իր ուղևորության մանրամասները` անփոփոխ հիացմունքով խոսելով ոչ միայն Հռոմի, այլև ամբողջ երկրի անխախտ ձգողականության, իտալացիների հմայքի ու այլ առեղծվածների մասին, որ պահպանում է Իտալիան հազարամյակների միջով: Իսկ երբ խոսակցությունը կամաց փոխադրվեց Հայաստան` իր համար էլ աննկատ նրա մրսածությունից մի քիչ խզված ձայնի մեջ մարեց ծովի, արևի, քամու ու կեսարների երկրի հարուցած բերկրանքը:
  • Իմ անդորրը քո անդորրին վնաս չէ

    Իմ անդորրը քո անդորրին վնաս չէ

    15.01.2013| 02:05
    Ինչ հմայքներ ունեն 2013-ի նախագահական ընտրությունները նախորդների համեմատ: Հմայք առաջին. որքան էլ պարադոքսալ, այն կառուցված է ոչ թե «արծիվներ» և «բազեներ», հարված-հակահարված, ասիա-արաբական` «պայքար-պայքար մինչև վերջ» թեզի, այլ արևմտյան մյուս փիլիսոփայության վրա, երբ մրցակցությունը պետք է «կայանա» ցիվիլ, կարելի է ասել` նույնիսկ «գեղեցիկ» մշակութաբանության վրա։
  • Երկրի ԿԸՀ-ն ավարտեց նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը

    Երկրի ԿԸՀ-ն ավարտեց նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը

    15.01.2013| 01:55
    Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց երկրի նախագահի թեկնածուների գրանցումը։ Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում այդ պոստի համար կպայքարի ութ մարդ, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը հաղթանակի հիմնական հավակնորդն է։ Հայաստանում կարծում են, որ հենց նրա վրա է շեշտը դնում Կրեմլը որպես առավել անցունակ թեկնածուի։
  • Ընտրություններ առանց ինտրիգի

    Ընտրություններ առանց ինտրիգի

    15.01.2013| 01:53
    Փորձագետներից շատերը նշում են, որ 2013-ի նախագահական ընտրություններն առանձնապես որևէ հետաքրքրություն չեն պարունակում, ինչը նշանակում է, որ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր կլինի։ Քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ կարծում է, որ այն բանից հետո, երբ քիչ թե շատ կշիռ ու ազդեցություն ունեցող քաղաքական ուժեր և գործիչներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին ընտրական գործընթացներին մասնակցելուց, ընտրությունները կորցրին իրենց քաղաքական ինտրիգը։ «Այսօր կարծես որևէ կասկած չկա, որ ընտրության արդյունքը կանխատեսելի է, և ընտրությունները վերածվել են զուտ տեխնիկական միջոցառման։ Իշխանություններն ավելի շատ մտահոգված են նրանով՝ ինչպես ապահովել արևմտյան չափանիշներին քիչ թե շատ համապատասխան հաղթական արդյունք։ Այս պարագայում, բնականաբար, հետաքրքրության որոշակի անկում նկատվում է»։
  • «Ամեն Մոցարտ ունի իր Սալիերին»

    «Ամեն Մոցարտ ունի իր Սալիերին»

    15.01.2013| 01:50
    Ասել, որ այն էկզոտիկ է, ճիշտ չի լինի: «Ամեն քրոջը` մի ականջօղ» սկզբունքն ավելի հոգեհարազատ է այս դեպքում: Իսկ եթե կուզեք, ապա ակնհայտ է` ցուցակն այդ կառուցված է եգիպտական բուրգի կանոններով: Բուրգի գլխին անմրցակից թեկնածուն է: Գոնե այս պահին չարժե սեթևեթել` օյ, ի՜նչ եք ասում, սրանք այն ընտրություններն են, որ ընթանալու են «երկուսից վեց փուլ» տարբերակով, ինչն առաջին տեղի համար ահագնազոր թեկնածուների առատությունն է «հրամայում»:
  • Մեծ «տուռնե»

    Մեծ «տուռնե»

    15.01.2013| 01:44
    Մեծ աշխարհը կանչում է ՀՀ նախագահի թեկնածուներին: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել էր ֆրանսիական «օսում». նա մեկնել է Փարիզ, իսկ Հրանտ Բագրատյանը հայտնվել էր ռուսական «օսում»: Չնայած խիստ հարաբերական է այդ «օսերը» ֆրանսիական և ռուսական անվանելը: Հրանտ Բագրատյանը Ռուսաստանում մասնակցելու է նաև Գայդարի հիմնադրամի կազմակերպած սեմինարին, նրա հետ նույն նպատակով Ռուսաստան է մեկնել նաև նախկին վարչապետ, օրերս Հրանտ Բագրատյանի կողմից բարձր գնահատված Արմեն Դարբինյանը: