Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ձի­թե­նու ճյու­ղը որ­քան էլ բո­րե­նու բե­րա­նին դնես, խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նի չի դառ­նա»

«Ձի­թե­նու ճյու­ղը որ­քան էլ բո­րե­նու բե­րա­նին դնես, խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նի չի դառ­նա»
20.01.2020 | 15:00
Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղով­նե­րի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­խոր­հր­դա­րա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի՝ Բաք­վի ջար­դե­րի 30-րդ տա­րե­լի­ցին նվիր­ված հա­մա­տեղ հա­տուկ նիս­տի ա­վար­տին հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կան՝ դա­տա­պար­տե­լով ե­րե­սուն տա­րի ա­ռաջ Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղաք Բաք­վում հա­յե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված դա­ժան սպան­դը: Մարդ­կու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, աս­վում է հայ­տա­րա­րու­թյան մեջ, չու­նեն վա­ղե­մու­թյան ժամ­կետ, ան­ցյա­լում կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դա­տա­պար­տու­մը նոր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման կարևո­րա­գույն գրա­վա­կանն է: Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի օ­րենս­դիր­նե­րը աշ­խար­հի խոր­հր­դա­րան­նե­րին և խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղով­նե­րին, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ի­րա­վա­պաշտ­պան կա­ռույց­նե­րին կոչ են ա­նում դա­տա­պար­տել Սում­գա­յի­թի, Կի­րո­վա­բա­դի (Գան­ձակ), Բաք­վի հայ բնակ­չու­թյան նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի ի­րա­կա­նաց­րած ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը, և մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի խախ­տում­նե­րը, ո­րոնք սպառ­նա­լիք են ոչ միայն հայ ժո­ղովր­դի, այլև ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան, կա­յու­նու­թյան և զար­գաց­ման հա­մար, գոր­ծուն քայ­լեր ձեռ­նար­կել դրանց կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ: Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րը, լի­նե­լով հայ ժո­ղովր­դի խա­ղաղ կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ե­րաշ­խա­վոր­նե­րը, պա­հան­ջա­տեր են հա­յե­րի նկատ­մամբ տե­ղի ու­նե­ցած ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի դա­տա­պարտ­ման և դրանց զո­հե­րին ու ի­րա­վա­հա­ջորդ­նե­րին ար­դա­րա­ցի հա­տու­ցում տրա­մադ­րե­լու հա­մար:
«Այն, ինչ տե­ղի է ու­նե­ցել 1990-ի հուն­վա­րին Բաք­վում, հան­ցա­գոր­ծու­թյուն է մարդ­կու­թյան դեմ՝ կազ­մա­կերպ­ված և ի­րա­գործ­ված հարևան պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից: Մեկ շա­բաթ շա­րու­նակ Բաք­վի հա­յու­թյունն ի­րենց բնա­կա­րան­նե­րում, աշ­խա­տան­քի վայ­րում, կր­թա­կան և այլ հաս­տա­տու­թյուն­նե­րում են­թարկ­վել է նվաս­տաց­ման, խոշ­տան­գում­նե­րի և ջար­դի, ին­չի հետևան­քով հա­րյու­րա­վոր մար­դիկ զոհ­վել են, հա­զա­րա­վոր­նե­րը՝ տե­ղա­հան­վել և ար­տաքս­վել: Այն, որ տե­ղի ու­նե­ցա­ծը կոծկ­վե­լու էր հարևան երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից, պարզ էր հենց ա­մե­նաս­կզ­բից: Այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մաս էին կազ­մում 1988-ի ա­զա­տու­թյան հա­մար պայ­քա­րի ե­լած Ար­ցա­խի հա­յու­թյա­նը ճն­շե­լու ամ­բող­ջա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան, ո­րը դրսևոր­վել է 1988-ի փետր­վա­րին՝ Սում­գա­յի­թում, նո­յեմ­բե­րին` Գան­ձա­կում (Կի­րո­վա­բա­դում), 1990 թվա­կա­նին՝ Բաք­վում: Ցա­վա­լի է, որ ե­րե­սուն տա­րի անց էլ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է իր ան­ցյա­լի հան­դեպ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու վար­քա­գի­ծը՝ հուն­վա­րյան դա­ժան օ­րե­րի սլաք­ներն այլ ուղ­ղու­թյամբ տա­նե­լու և ի­րեն որ­պես զոհ ներ­կա­յաց­նե­լու մի­ջո­ցով»,- ա­սում է Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը: Նա վս­տահ է՝ հա­յա­տյա­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է մնալ Ադր­բե­ջա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­կա­յու­թյու­նը՝ ար­տա­հայտ­վե­լով ան­գամ կր­թու­թյան, գի­տու­թյան, սպոր­տի և մշա­կույ­թի բնա­գա­վառ­նե­րում: Վեր­ջին օ­րե­րին, հի­շեց­նում է նա, ա­կա­նա­տես ե­ղանք դրա հեր­թա­կան դրսևոր­մա­նը, երբ ադր­բե­ջան­ցի եր­գի­չը հրա­ժար­վեց նույն բեմ դուրս գա­լուց հայ երգ­չու­հու հետ: Ար­ցա­խի Աժ նա­խա­գա­հը հարց է բարձ­րաց­նում՝ ինչ­պե՞ս կա­րող էր նույն ժո­ղո­վուր­դը ե­րեք ան­գամ ջար­դի են­թարկ­վել մի քա­ղա­քում, ո­րի հիմ­նա­քա­րերն իր ձեռ­քով է դրել: Պա­տաս­խա­նը մեկն է՝ ստեղ­ծա­գործ և ա­րա­րող հա­յը չի սպա­նել իր մեջ մար­դա­սի­րու­թյու­նը, չի լքել իր ժա­ռան­գու­թյու­նը՝ ա­մեն ան­գամ հաղ­թա­հա­րե­լով ի­րեն հասց­ված ցա­վը:
Ար­ցա­խի գոր­ծըն­կե­րոջ խոս­քը երկ­րոր­դում է Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը: «Սում­գա­յի­թի, Բաք­վի, Կի­րո­վա­բա­դի ջար­դե­րը, այդ ջար­դե­րի պար­բե­րա­կան բնույ­թը, կրկ­նու­թյու­նը մեկ դա­րի ըն­թաց­քում մի քա­նի ան­գամ, դրանց նա­խոր­դած և հա­ջոր­դած հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թյան մյուս դրսևո­րում­նե­րը անհ­նար են դարձ­նում Ար­ցա­խի հա­յու­թյան ֆի­զի­կա­կան անվ­տանգ գո­յու­թյու­նը Ադր­բե­ջա­նի սու­վե­րե­նու­թյան ներ­քո: Հետևա­բար՝ Ար­ցա­խի հա­յու­թյան գո­յու­թյան միակ հնա­րա­վոր ճա­նա­պար­հը Ար­ցա­խի ինք­նո­րո­շումն է, և այդ ի­րա­վուն­քի ե­րաշ­խա­վո­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է»,- ըն­դգ­ծում է նա:
Հա­յաս­տա­նի Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­ման Թա­թո­յա­նը Ադր­բե­ջա­նում հա­յա­տյա­ցու­թյու­նը հա­մա­րում է այդ պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան մի մա­սը: Բար­ձա­ձայ­նում՝ փաս­տա­կան բո­լոր հիմ­քերն ա­պա­ցու­ցում են՝ ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ սպա­նու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են ե­ղել էթ­նիկ ու ազ­գա­յին հիմ­քով: Իսկ հա­յա­տյա­ցու­թյու­նը, ըն­դգ­ծում է օմ­բուդս­մե­նը, այդ ժա­մա­նակ­նե­րից ի վեր ոչ միայն չի պա­կա­սել, այլև գնա­լով ա­հագ­նա­ցող բնույթ է ստա­ցել, վե­րած­վել պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն ու­նե­ցող ա­տե­լու­թյան, որ խրա­խուս­վում է երկ­րի բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վա­րու­թյան կող­մից ու կազ­մում է պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սը. «Այ­սօր էլ ադր­բե­ջան­ցու ա­տե­լու­թյունն ուղղ­ված է հա­յի ու հա­յու­թյան դեմ: Ա­տե­լու­թյամբ է թի­րա­խա­վոր­վում ցան­կա­ցած երևույթ, որ առն­չու­թյուն ու­նի հայ­կա­կա­նու­թյան հետ: Բու­դա­պեշ­տում 2004-ին ոճ­րա­գործ ա­րար­քով, կաց­նով դա­ժա­նա­բար սպան­վեց հայ սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նը: Այս ա­ռի­թը հեր­թա­կան ան­գամ օգ­տա­գործ­վեց Ադր­բե­ջա­նի բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վա­րու­թյան կող­մից՝ խրա­խու­սե­լու ա­տե­լու­թյունն ու հա­յաս­պա­նու­թյու­նը»:
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նի, ինչ­պես նաև տար­բեր փոր­ձա­գետ­նե­րի հե­տա­զո­տու­թյուն­ներն ու գնա­հա­տա­կանն էլ ցույց են տա­լիս, որ ադր­բե­ջա­նա­հա­յու­թյան կո­տո­րած­ներն ու բռ­նա­գաղ­թը հա­մա­պա­տաս­խա­նում են ՄԱԿ-ի «Ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյու­նը կան­խե­լու և պատ­ժե­լու մա­սին» կոն­վեն­ցիա­յով ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյան սահ­ման­մա­նը. «Այդ պատ­ճա­ռով մենք հան­գիստ կա­րող ենք ա­սել, որ ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել: Բազ­մա­թիվ ա­պա­ցույց­ներ կան, որ հարևան երկ­րի իշ­խա­նու­թյուն­ներն ա­ջակ­ցել են կազ­մա­կեր­պիչ­նե­րին՝ Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­կան ճա­կա­տին, և՛ ակ­տիվ կազ­մա­կերպ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, և՛ ի­րա­վա­պահ ու ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գե­րի ան­գոր­ծու­թյամբ: ԽՍՀՄ իշ­խա­նու­թյուն­ներն էլ ի­րենց պա­տաս­խա­նատ­վու­թյան բա­ժինն ու­նեն մի քա­նի օր­վա ան­գոր­ծու­թյան կամ թողտ­վու­թյան պատ­ճա­ռով, այ­լա­պես Բաք­վի ջար­դերն այդ մասշ­տաբ­նե­րը չէին ու­նե­նա»:
Հարևան պե­տու­թյան հետ «հա­րա­բեր­վե­լու» ա­մե­նա­դի­պուկ բնո­րո­շու­մը թերևս Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն է տա­լիս. Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Ար­զիկ Մխի­թա­րյա­նի խոս­քով՝ ա­վե­լի քան 30 տա­րի ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ջան­քե­րով բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ ենք, սա­կայն փոր­ձը ցույց է տվեց, որ այդ բա­նակ­ցու­թյուն­ներն անպ­տուղ են. «Մենք մինչև 2016 թվա­կանն այն կար­ծի­քին էինք, որ պետք է խա­ղաղ գո­յակ­ցենք, հա­կա­մար­տու­թյուն չլի­նի, բայց ա­կա­նա­տես ե­ղանք, որ 2016 թվա­կա­նի ապ­րի­լին ադր­բե­ջան­ցին դիր­քում գլ­խա­տեց հայ զին­վո­րին։ Սա նշա­նա­կում է, որ նրանց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նույնն է, այն ցե­ղաս­պա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ձե­ռա­գիրն է: Ձի­թե­նու ճյու­ղը որ­քան էլ բո­րե­նու բե­րա­նին դնես, խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նի չի դառ­նա: Նույնն էլ Ադր­բե­ջա­նի դեպ­քում է։ Մենք պետք է միշտ հի­շենք, որ մեր հարևան էթ­նոսն ու­նի ագ­րե­սիվ ու հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյուն, և օր ու գի­շեր զգաստ լի­նենք»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 9315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ