Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դմիտրի Պեսկով. ԼՂ-ի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի երկուստեք համաձայնությունը

Դմիտրի Պեսկով. ԼՂ-ի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի երկուստեք համաձայնությունը
27.10.2020 | 22:13

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցին «Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետը։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Պեսկովը։

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ