Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սերժից քշվածը

Սերժից քշվածը
14.03.2023 | 21:15

Զարմանում է, որ Սերժ Սարգսյանի «նման անլուրջ մարդը երկիր է ղեկավարել»:
Իսկ մենք ո՜նց ենք զարմանում, երբ.
ա) Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում անկաշկանդ հետույքդ ես քորում (24 օգոստոսի, 2018 թ., Երևան):
բ) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ատամնարդ ես քչփորում, ինչն էլ ֆիքսում են արևմտյան ու ռուսական ԶԼՄ-ները.

«В Сети появилось видео, на котором премьер-министр Армении Никол Пашинян во время прямого эфира ковыряется в зубах.
Видео в своем Twitter опубликовал журналист кремлевского пула («Президентский пул» - общепринятое название группы журналистов, на постоянной основе освещающих деятельность Президента Российской Федерации) Дмитрий Смирнов с комментарием: «Не готов. Пашинян и особенности прямого эфира» (14 մայիսի, 2018 թ., Սոչի):
(«Президентский пул» - общепринятое название группы журналистов, на постоянной основе освещающих деятельность Президента Российской Федерации).

գ) Ջերոմ Սելինջերի հանրահայտ վեպի` «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին», հերոսի էնտուզիազմով հեռուստաեթերում քիթդ ես փորփրում (30 սեպտեմբերի, 2022 թ., Երևան):
դ) Երկրի թիվ 1 ամբիոնից բխկոց-զկռտոցներ ես արձակում գերլցված ստամոքսիցդ:
Ո՜նց ենք զարմանում, որ մինչ օրս քեզ ոչ միայն ձեռնաշղթաներ չենք հագցրել, այլև հանդուրժում ենք, որ նստած մնաս «Հայաստան» մակնիշի «պաԳռիշկեն» թռած մեքենայի ղեկին:


Ո՜նց ենք զարմանում, որ քո նման բանսարկու-խառնակիչը, պաթոլոգիկ ստախոսը, դեղեր ընդունելու փոխարեն, շարունակում է երկիր «ղեկավարել»:


Փիրուզա Մելիքսեթյան

Դիտվել է՝ 61087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ