Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Քաջություն

Քաջություն
19.03.2023 | 00:23

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ
Մարտի 19


Ես այստեղ եմ. Մի՛ վախեցեք:
Կարող եք վստահել Ինձ առանց որևէ կասկածի:
Ես ՈՒժի, Զորության Աստվածն եմ, ինչպես նաև` Սիրո Մարդը -որքան որ Աստվածային,
նույնքան մարդկային:
Արդ` կրկնում եմ` վստահեք Ինձ:
Չեմ կարող և չեմ կարողանա հուսախաբ անել ձեզ:
Ամեն ինչ լավ է. քաջ եղեք:
Շատերն են աղոթում ձեր երկուսի համար:

Դիտվել է՝ 5570

Մեկնաբանություններ