Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հրաշալիքներ պիտի բացվեն

Հրաշալիքներ պիտի բացվեն
25.03.2023 | 00:03

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ

Մարտի 25

Ես ձեզ հետ եմ: Մի’ վախեցեք: Երբեք կասկած մի’ ունեցեք Իմ Սիրո ու ՈՒժի վրա: Երբ հարատևեք Իմ ասածները կատարելու մեջ, օրը օրին դուք հաջողության բարձունքը կնվաճեք:

Օրը օրին, հարատև հաստատակամությամբ:

Ինչպես որ քարն է մաշվում ջրի անվերջանալի կաթիլներից, այդպես էլ ձեր տևական հաստատակամությամբ շուտով կմաշվեն ձեր բոլոր դժվարությունները. և դուք հաջողության հասնելով` կկարողանաք օգնել ուրիշներին:

Բնավ մի՛ երկմտեք. առաջ գնացեք համարձակ ու հաստատուն քայլերով: Ես ձեր կողքին եմ` օգնելու և զորացնելու համար ձեզ:

Հրաշալի իրողությունների նորահայտ ծալքերը արդեն սկսել են բացվել:

Շուտով սքանչելի նորություններ ի հայտ կգան, որոնք գերիվեր կլինեն ձեր երազանքներից ու հույսերից:

Ամեն ինչի համար ասեք` ամեն ինչ լավ է:

Եվ իրոք, ամեն ինչ լավ կլինի:

Դիտվել է՝ 6793

Մեկնաբանություններ