«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայի երկաթե շերեփ

Հայի երկաթե շերեփ
25.03.2023 | 09:33

Արցախյան առաջին պատերազմը նոր էր սկսվում։ Թուրքերը հարձակվեցին Խոջալու գյուղով անցնող հայկական մեքենաների վրա։

Այդ օրը հարյուր հոգուց ավելի վիրավորներ ունեցանք և մեկ զոհ։

Ստեփանակերտից հեռու, Ֆիզուլիի մոտ գտնվող Ամարասի ձորակով թուրքական ջոկատները գիշերները բարձրանում էին հայկական գյուղերը։ Զենք չկար, որ թուրքերի առաջն առնեն։

Մաճկալաշեն գյուղում մի որսորդական հրացան կար և տասը փամփուշտ։ Այդ էր գյուղի սպառազինությունը։ Թուրքական ջոկատները քիչ էին, Ստեփանակերտից էլ զանգեցին, որ տանկերը գալիս են Ամարասի ձորը գրավելու։

Պարթև անունով մի երևանցի տղա ասաց․

-Ես ամբողջ գյուղը կզինեմ։

Ոչ ոք չէր հավատում։ Պարթևը բենզինը լցրեց շշի մեջ, պատրույգը վառեց ու շիշը շպրտեց։ Մի այնպիսի հրդեհ բռնկվեց, որը հանգցնելն անհնարին էր։

Այդ զենքի անուն էր «Մոլոտովի կոկտեյլ»։ Այն ժամանակ մենք չգիտեինք, որ աշխարհն այդ զենքով է կռվում։

Նույն օրը Մաճկալաշեն գյուղը զինվեց։

Կոլխոզի նախագահ Սիմոնը բոլորի համար բենզին դուրս գրեց։ Տղամարդ, կին, երեխա, ամենքն իր համար «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստեց։

Այդ փոքր գյուղը մի քանի հարյուր հրկիզող շշեր ունեցավ։

Երկու օր անց գիշերը երեք տանկ մտան Ամարասի ձորակը։ Տանկերը եկան, հասան Մաճկալաշենի դիրքերին, կես ժամի չափ կանգնեցին, շրջվեցին ու փախան։

Երվանդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6236

Մեկնաբանություններ