Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հետևեք ձեր Առաջնորդին

Հետևեք ձեր Առաջնորդին
26.03.2023 | 00:01

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ

Մարտի 26

Ես ձեզ հետ եմ` օգնելու համար և առաջնորդելու: Անտեսանելի բարի ուժերը ձեր ճակատագիրն իրենց ձեռքն են վերցրել:

Ձեր չնչին վախերը շատ անտեղի են:

Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ անցնելով անտառի գեղեցիկ բացատներով` շարունակ մտածում է անտառը երիզող գետն անցնելու մասին. հոգ է անում, թե ինչպես պիտի գետը անցնի, առանց իմանալու, որ գետի վրա վաղուց արդեն կամուրջ է կապված:

Կամ ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ իրեն ընկերակցող Բարեկամ ունենալով իր կողքին, ով ոչ միայն ճանապարհը գիտի, այլ նաև ինքն է նախատեսել այն և դեռ ճանապարհին էլ հավաստիացնում է, որ ճամփորդության ընթացքում ոչ մի չնախատեսված իրադարձություն չի պատահի. և որ` ամեն ինչ կարգին է, այսքանից հետո դեռ տարակուսում է:

ՈՒրեմն հրաժարվեք անիմաստ վախերից ու հետևեք Ինձ` ձեր Առաջնորդին, և վճռականորեն մերժեք, բնավ մի՛ մտահոգվեք վաղվա խնդիրներով:

Իմ պատգամն այս է` վստահեք ու սպասեք:

Դիտվել է՝ 6856

Մեկնաբանություններ