Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Շքանշանների սպասումով պատվերը կատարվում է

    Շքանշանների սպասումով պատվերը կատարվում է

    25.03.2014| 00:26
    Ձեզ չի՞ թվում, որ ռուսական էյֆորիան ուկրաինական թեմաներով դուրս է գալիս ռուս-ուկրաինական շրջանակներից ու սկսում է տարածվել հետխորհրդային տարածքի վրա: Իհարկե, պատճառներ կան: Եվ առաջին պատճառը Արևմուտքի հետ չհարթվող հակասությունների ու ընդլայնվող պատժամիջոցների համապատկերում իբրև գերպետություն վերահաստատվելու ենթագիտակցական ու խիստ քաղաքական ձգտումն է: Երկրորդ պատճառը ագրեսիան այլևս չթաքցնելն է` քաղաքական ագրեսիան, քարոզչական ագրեսիան, կայսերապաշտական:
  • Հետ տար «դանակդ»

    Հետ տար «դանակդ»

    25.03.2014| 00:22
    Դուռ թակող նոր աշխարհակարգը բոլորին դրել է նույն հարցադրման առաջ՝ ինչպե՞ս անկորուստ դուրս գալ այս «բախոցի» տակից: Հարցն էական է անգամ խոշոր խաղացողների համար, ուր մնաց փոքրիկ միավորների ու երկրների:
  • Կիևը պատճենում է Կրեմլին

    Կիևը պատճենում է Կրեմլին

    24.03.2014| 23:58
    Կիևում ակնհայտորեն չեն սթափվում էյֆորիայից: Մինչդեռ արդեն ժամանակն է: Հեղափոխություն, թե հեղաշրջում էր, որ Եվրոպայի ամենամեծ պետությունում իշխանափոխություն կատարվեց և սկսվեց մասնատումը, այլ խնդիր է:
  • Ելցինի շրջապատը Կրեմլում սիրում էր  խաղալ «Ղրիմի խաղաթղթով»

    Ելցինի շրջապատը Կրեմլում սիրում էր խաղալ «Ղրիմի խաղաթղթով»

    24.03.2014| 23:30
    Ղրիմի հարցը սրընթաց է զարգանում։ Կարելի է ասել, որ Ղրիմի Հանրապետությունն ու հերոս քաղաք Սևաստոպոլն արդեն Ռուսաստանի բաղկացուցիչ մասն են։ Ամբողջ թերակղզին ցնծում է, Ղրիմի ժողովրդի (այդ թվում՝ ղրիմցի թաթարների) ուրախությունն իրական է ու անկեղծ։ Ասենք, սա երբեք կասկած չի հարուցել. չէ՞ որ դեռ 1990 թվականին Ղրիմի բնակիչները, զգալով, թե ուր են տանում գորբաչովյան «վերակառուցումն» ու «արագացումը» ՈՒկրաինական ԽՍՀ-ի շրջանակներում, հանգեցին այն հետևությանը, որ հարկավոր է «վերադառնալ» Ռուսաստան։
  • Ոչ մի կրկնություն ինքն իրեն չի կրկնում

    Ոչ մի կրկնություն ինքն իրեն չի կրկնում

    21.03.2014| 00:17
    Ղրիմի հանրաքվեի ռուսական էյֆորիան իր գագաթնակետին հասավ մարտի 18-ին, երբ Կրեմլի Գեորգիևյան շքասրահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմեց խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին, կառավարությանը, Ղրիմի Հանրապետության պատվիրակներին ու համայն աշխարհին: Վերջին հասցեատիրոջ պարագայում Պուտինն իրեն զգում էր Պետրոս Մեծ, որ կայսրության տարածքները մեծացրեց, նույնիսկ ավելին. եթե թագավորը պատերազմում էր, նախագահը առանց կրակոցի վերցրեց Ղրիմը:
  • Առայժմ մանևրում ենք

    Առայժմ մանևրում ենք

    21.03.2014| 00:12
    Աշխարհի ու պատմության թափանիվը կրկին պտտվում է: Մի սերնդի համար փոքր-ինչ շատ էր այն ամենը, ինչ այս քսանամյակում ապրեց, այնուհանդերձ, ինչպես ամեն բան, պատմությունները նույնպես երկնքում են կերտվում, ուստի մեր միակ ելքը մեր պատկերին ու նմանությանը վերադառնալու բանալին գտնելու մեր կարողությանն է վերաբերում, ինչն ամենադժվարինը, եթե չասենք` մեզ գրեթե չհաջողվածն է, հաշվի առնելով դարերի փորձը, նաև այն հանգամանքը, որ «եմք փոքր ածու» հսկաների այս մեծ պայքարում, չունենք ծով, չունենք մեծ ռեսուրսներ, չունենք պետականորեն մտածող քաղաքական ուժեր։
  • Պեկինում հիմա իրատես մարդիկ են նստած, ովքեր կարծում են,  որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը թանկ կնստի իրենց վրա

    Պեկինում հիմա իրատես մարդիկ են նստած, ովքեր կարծում են, որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը թանկ կնստի իրենց վրա

    20.03.2014| 23:46
    «Վերափոխումների ժամանակներում ապրես». չինական այս հին անեծքն ավելի ու ավելի է «գունազարդում» համատարած դիմակայության ներկա իրավիճակը մոլորակում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ Կիևի ու Մոսկվայի միջև ընթացող կատաղի տեղեկատվական պատերազմի պայմաններում ծայրաստիճան դժվար է կանխագուշակել, թե ինչով այս ամենը կավարտվի։
  • Մեր երկիրն անմիջականորեն սահմանակից է  ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, այլ Իրանին

    Մեր երկիրն անմիջականորեն սահմանակից է ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, այլ Իրանին

    20.03.2014| 23:42
    Եվ այսպես, ավարտվեց վեցամսյա «զինադադարը» Արևմուտքի ու Իրանի միջև՝ կապված «Իրանի միջուկային գործի» հետ։ Մենք վկան ենք դառնում մի ամբողջ շարք հարցերի շուրջ պաշտոնական Թեհրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ երկրներ գումարած Գերմանիա) բանակցությունների վերսկսման։
  • Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը

    Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը

    18.03.2014| 12:01
    Որ այս իշխանությունների հասցեին ուղղված բազմաբնույթ քննադատական ելույթներ կարելի է ունենալ, ակնհայտ է: Սակայն երկարատև ընդմիջումից հետո ձեռքս գրչին պարզելը թելադրված է ոչ այդ իրողությամբ, այլ այն հանգամանքով, որ հարթակում դարձյալ ՀՀՇ-ականներդ եք՝ Ձեզ հատուկ ամբարտավանությամբ, ստեղծված իրավիճակի շահարկմամբ, կեղծ արտիստիզմի դրսևորումներով, Ձեր անփառունակ իշխանությունը ռեանիմացիայի ենթարկելու անթաքույց նկրտումներով և այն քողարկված արհամարհանքով, որ ունեցել եք և ունեք ժողովրդի, պետության շահերի ու խնդիրների նկատմամբ:
  • Կայունության հոմանիշը  այլևս քաոսն է

    Կայունության հոմանիշը այլևս քաոսն է

    18.03.2014| 01:04
    Անգլիական ասացվածքը զգուշացնում է. «Մի արթնացրեք քնած շանը, կարող է կծել»: Պահպանողական անգլիացիները հարկ չեն համարում ասել, որ կարող է նաև չկծել, բայց, մեկ է, պետք չէ քնած շանը արթնացնել: Իսկ քնած արջին արթնացնելը միանշանակ վտանգավոր է. եթե շունը կարող է և չկծել, արջը չի ների: Քնից անպատեհ արթնացած արջը չի վերադառնա իր որջը, մինչև չապահովի հետագա հանգիստ քունը: Կենդանական աշխարհի վարքագծի տարբերությունները գործուն են քաղաքակրթության մեջ, բնականաբար, քաղաքականության մեջ էլ: