«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 
  • Երբ թնդանոթները որոտում են, բոլոր մուսաները պետք է լռեն

    Երբ թնդանոթները որոտում են, բոլոր մուսաները պետք է լռեն

    26.03.2013| 12:49
    Կարելի է աբսուրդ համարել փորձագետների այն մոտեցումը, թե մեր շուրջ տեղի ունեցող ամեն բան, այդ թվում` Բորիս Բերեզովսկու մահը, կապված են միմյանց հետ: Ոչ այն պատճառով, որ ժամանակին Արկադի Վարդանյանը նույն Բերեզովսկու «պասով» փորձեց այստեղ պայքարել պուտինյան իշխանության դեմ և ստանալ այնպիսի ռեզոնանս, ինչպիսիք ստացավ Ուկրաինայում` «նարինջների», Վրաստանում` «վարդերի» հեղափոխությունների ժամանակ:
  • Իրավատեր, հատվածական օրակարգեր  և սեզոնային գրիպի բռնկում

    Իրավատեր, հատվածական օրակարգեր և սեզոնային գրիպի բռնկում

    26.03.2013| 01:07
    Մարտը ավարտվում է: Եթե դեռ հիշում եք, այս պատմությունն անցյալ տարի է սկսվել, և չգիտեմ ում ոնց` ինձ բավականաչափ հոգնեցրել է: Այն պարզ պատճառով, որ ես որոշակիություն, արագ արդյունք և հասկանալի քայլեր եմ նախընտրում: Ես վաղուց չեմ հավատում հայտարարություններին, նամակներին ու հավակնություններին, որոնք ռեալ քայլերով չեն ամրագրվում:
  • Որ մաքրես «ավգյան ախոռները»

    Որ մաքրես «ավգյան ախոռները»

    26.03.2013| 01:03
    Նախորդ ուրբաթ` Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանություններին արված առաջարկություններով ներքաղաքական ստատուս քվոն փոխվեց: Որքան էլ մյուսներին և հատկապես խաղի իրական մոդերատորներին դա դուր չգա: Այո, Րաֆֆին այդպիսով նախ «լեգիտիմացրեց» Սերժ Սարգսյանին, ապա լեգիտիմացրեց ընդդիմադիր իր պայքարը և որոշումներ կայացնողի մենաշնորհը:
  • Բաբելոնաշինությո՞ւն,  թե՞ քաղաքաշինություն

    Բաբելոնաշինությո՞ւն, թե՞ քաղաքաշինություն

    26.03.2013| 00:42
    Ասենք միանգամից` շատ «շինիչ» ցուցակներ են ներկայացրել կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: «Ամենաշինիչը», անշուշտ, «Ժառանգության» ցուցակն է; Բայց` հերթով: Թե որքան «շինիչ» է ՀՀԿ-ի ավագանու ցուցակը, նույնիսկ չարժե ասել: Չինովնիկական կաստան այնտեղ «ծածկված» է մտավորականների ու արվեստի գործիչների «թանձր սոուսով»: Ոչ մի հետաքրքիր բան: Բացի «ինժեներ բալեքից», մանավանդ «թաղային հեղինակությունների» «բալեքի» պահով, որպես սելեկցիան ապահովելու հզոր կռվան:
  • Քաղաքական սեզոնի  վերջին «ճակատամարտը»

    Քաղաքական սեզոնի վերջին «ճակատամարտը»

    26.03.2013| 00:38
    2013-ի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները «քաղաքական մրցավազքի» վերջին ստուգատեսն է, որին ընդառաջ հայաստանյան քաղաքական ուժերը լրջագույն պատրաստություններ են տեսնում:
  • «Կարևոր չէ, թե ինչ խաղաքարտ է  ձեռքիդ, կարևորն այն է, թե ինչ է  պատկերացնում հակառակորդդ»

    «Կարևոր չէ, թե ինչ խաղաքարտ է ձեռքիդ, կարևորն այն է, թե ինչ է պատկերացնում հակառակորդդ»

    26.03.2013| 00:29
    Հայաստանի անկախության պատմությունը սերտորեն կապված է, կարելի է ասել` միահյուսված է Արցախի ինքնորոշման խնդրի հետ: 1988-ի շարժումը սկսվեց որպես Արցախը Մայր հայրենիքի հետ վերամիավորելու շարժում, որի պտուղներից էր նաև Հայաստանի անկախությունը: Մարտական գործողությունների արդյունքում ազատագրված Արցախի հիմնախնդիրը մշտապես եղել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Ի դեպ, ՀՀ և ԼՂՀ քաղաքական ուժերը, սկսած 1988-ից, մեծ մասամբ կարողացել են նույնական դիրքորոշում ցուցաբերել հակամարտության կարգավորման և Արցախի ապագային առնչվող հարցերում:
  • Ղրիմի թյուրքախոս բնակչությանն օգտագործել ռուսական դիրքերի խարխլման համար

    Ղրիմի թյուրքախոս բնակչությանն օգտագործել ռուսական դիրքերի խարխլման համար

    26.03.2013| 00:26
    Թուրքիայի և Ռուսաստանի դիմակայության ամբողջ պատմության ընթացքում թուրք քաղաքական գործիչներն ու հատուկ ծառայությունները ձգտել են Ղրիմի թյուրքախոս բնակչությանն օգտագործել ռուսական դիրքերի խարխլման համար: ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ էլ էր այդ աշխատանքը կատարվում, թեև այնքան էլ լայն հնարավորություններ չկային դրա համար:
  • Տորիչելյան դատարկության և  մթնոլորտային ճնշման միջև

    Տորիչելյան դատարկության և մթնոլորտային ճնշման միջև

    22.03.2013| 01:02
    Նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց գործող և ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իրավիճակի իր գնահատականը` ընտրելով լրատվամիջոցների նոր ձևաչափ և, ի պատասխան հնչած ու չհնչած հարցերի, ասաց ճիշտ այնքան, որքան պետք էր ասել` անցած իրադարձությունների, այդ իրադարձությունների իր գնահատականի և ապագա իրադարձությունների հնարավորության կամ անհնարինության մասին: Բնականաբար, հաջորդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, իբրև ընտրված նախագահ, պատմեց իր տարբերակը և տվեց իր գնահատականը անցած ու ապագա իրադարձություններին:
  • Ասուլիս, որ տևեց  երկու օր, երկու գիշեր

    Ասուլիս, որ տևեց երկու օր, երկու գիշեր

    22.03.2013| 01:00
    Առաջին բանը, որ պետք է ասել Սերժ Սարգսյանի հարցազրույցի առնչությամբ` հագեցած էր «բեզբոժնո»: Նախագահականի «ուղեղային կենտրոնները» պետք է բացառեին նման հագեցվածությունը, որովհետև, ոնց երևաց, իրենց համար էլ հեշտ չէր «եղել»: Անցանք առաջ: Այո, մեսիջներն անչափ շատ էին, բայց կանգ առնենք ամենակարևորների վրա:
  • Բողոքն ավելի բուռն է լինելու

    Բողոքն ավելի բուռն է լինելու

    22.03.2013| 00:52
    Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, բավականին թեժ է պայքարը ոչ միայն ընդդիմություն-ԲՀԿ ճակատում, այլև Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ «ճակատում»: ԲՀԿ ասելով առաջին հերթին նկատի է առնվում ոչ թե բուն ԲՀԿ-ն, այլ նրա թիկունքում գործող անձինք` «ուղեղային կենտրոնը», որոնց հաջողվել է այս պահին քիչ թե շատ ռեստավրացիայի ենթարկել ԲՀԿ-ն` Ծառուկյանին «լուսանցքում» պահելով, որոշումների պատասխանատվությունը նրա ձեռքից վերցնելով` ԲՀԿ-ի քաղաքական բլոկին հանձնարարելով: