«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մեր տարածաշրջանը մեծերի շահերի կիզակետ է

Մեր տարածաշրջանը մեծերի շահերի կիզակետ է
29.03.2023 | 20:42

Մենք մի այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ գլուխը կախ, մի կողմ քաշված ապրելու շանսերը զրոյի են հավասար։

Դրա պատճառը մարդկանց կոմունիկացիայի միջոցների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու տրանսպորտային միջոցների աննախադեպ զարգացումն է։
Այս պայմաններում հզորների պայքարը, որի նպատակը հնարավոր ամեն ինչում դոմինանտ դիրք գրավելն է, իր շոշափուկներով թափանցում է աշխարհի ամենահեռավոր անկյուններն անգամ։
Դա նշանակում է, որ աշխարհի ամեն մի տարածաշրջան հզորների, այս կամ այն սրության, պայքարի դաշտ է։
Իսկ մեր տարածաշրջանը պարզապես մեծերի շահերի կիզակետ է, որտեղ գլոբալ պայքարին մասնակցում են նաև կիսամեծերը, որոնց հզորությունը նրանց թույլ է տալիս մասնակիորեն լինել սեփական շահերով սուբյեկտներ, ոչ թե թույլերի նման կառավարման օբյեկտներ։
Այս իմաստով, թեկուզ պատրանքային սուբյեկտություն ունենալու համար, թույլերը պետք է որևէ հզոր կոալիցիայի մեջ լինեն, հակառակ դեպքում նրանք պարզապես ոտքի տակ կգնան։
Կյանքի դաժանությունը երբեք չի կարող կոմպենսացվել թույլերի ու կիսաթույլերի ցանկություններով, երազանքներով և երբեմն էլ ամպագոռգոռ հայտարարություններով։
Հարցի լուծումը, թեկուզ պատրանքային ինքնիշխանությամբ, որևէ լուրջ կոալիցիայի անդամակցելն է, կոալիցիա, որը գոնե ԽՍՀՄ-ի նման գոյության գրավական կլինի։
Սա այն հարցն է, որում «ինքնուրույն» լուծումների գնալու հետ կապված ռիսկերը մոտավորապես հավասար են ինքասպան լինելուն։
Նման հարցերում ճիշտ կողմնորոշվելու համար մեր գենոցիդվելու պատճառների լրջագույն անալիզը կարող է շատ օգտակար լինել։
Ինչ վերաբերում է նրան, թե որ կոալիցիան կարելի է լուրջ համարել, ապա այս հարցում կարևոր են այն մինիմալ պահանջները, որոնց պետք է բավարարի կոալիցիան՝ ժամանակակից աշխարհում մրցունակ համարվելու համար։
Կան կայուն կարծիքներ, որ նման մրցունակ կոալիցիայի մարդկային ռեսուրսը պետք է լինի առնվազն 300-500 միլիոնի սահմաններում։
Դրանից բացի կան այլ ռեսուրսներ՝ գաղափարական, քաղաքական, գիտական, տեխնոլոգիական և այլն, առանց որոնց ցանկացած կոալիցիա իր իմաստը կկորցնի։
Այսպիսով, ժամանակակից կոալիցիաների կառուցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ գոյություն ունի երկրների միության ագրեգատ հզորության մի ներքին սահման, որից փոքր լինելու դեպքում այն անկայուն և անմրցունակ է։
Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ լինելու և զարգանալու կամ էլ, վատագույն դեպքում, գոյատևելու պարադիգմի անկյունաքարը։
Մեր գոյության հետ կապված ամենամեծ ռիսկերը կայանում են նրանում, որ մենք, մեր տգիտությունը հաղթահարելով, այնքան հասունանանք, որ գոնե կարողանանք գիտակցել նման գոյաբանական պրոբլեմների գոյությունը և գլխապատառ դեպի անդունդը չգնալ։

Պավել Բարսեղյան
Տեխնիկական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 12178

Մեկնաբանություններ