Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են

Ասում են
29.04.2023 | 21:02

Այսօր բոլորը պետք է ճանաչեն աշխարհակարգի ավելի արդար, բազմակենտրոն համակարգի ձևավորման անշրջելիությունը։ Ընդհանուր շահերից է բխում այնպես անել, որ բազմաբևեռ ճարտարապետությունը հենվի ոչ թե «վախի հավասարակշռության», այլ շահերի հավասարակշռության, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի, տարբեր քաղաքակրթությունների, կրոնների և մշակույթների փոխադարձ հարգալից երկխոսության վրա։

Ռուսաստանը շարունակում է մնալ միջպետական շփման բազմաբևեռ, իրավական, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերի առաջնագծում:

Այդ նպատակով մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի հարթակում։ Անշուշտ, այսուհետ ևս սերտորեն կհամակարգենք մեր քայլերը բազմաթիվ բարեկամների, դաշնակիցների և համախոհների հետ:

Սերգեյ Լավրով

Դիտվել է՝ 129432

Մեկնաբանություններ