«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգի վերադարձին

Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգի վերադարձին
19.02.2019 | 23:28

«Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պիտի ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար», - կարծում է Աժ նախագահը: Նա կողմ չէ կիսանախագահական համակարգի վերադարձին: Մեկ տարում սահմանադրական հանրաքվե անցկացնելու և կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու առաջարկը անցած շաբաթ արել էր ՀԱԿ-ը: Ըստ ՀԱԿ-ի` Սահմանադրություն փոխելուց հետո մեկ տարվա ընթացքում էլ անհրաժեշտ է անցկացնել նախագահական ընտրություններ, փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի։ «Իմ քայլը» դեռևս պաշտոնապես չի արձագանքել ՀԱԿ-ին: Միրզոյանն ասաց, որ իր կարծիքն է ներկայացնում։ Սահմանադրական փոփոխություններ, ըստ ԱԺ նախագահի, հնարավոր են, բայց ոչ այնքան մասշտաբային, որ կրկին երկրի կառավարման մոդել փոխվի: Նա չբացառեց, որ նախագահի լիազորություններին ևս անդրադարձ լինի՝ ավելացնելու առումով. «Կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն ես կողմնակից չեմ ամենևին: Ես կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ․ մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պիտի ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար: Իսկ սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ, սա իմ մասնավոր կարծիքն է, ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից վերադարձնենք կիսանախագահականի: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա, այո: Շրջանակը առայժմ հստակեցվում է, բայց մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, կան իրավիճակներ, որտեղ Սահմանադրությունը չի կարգավորում, և հնարավոր է փակուղիներ առաջանան: Այս ամեն ինչը պետք է ուսումնասիրենք․․․ Գուցե նաև նախագահի լիազորություններին, գուցե նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված»:


Կիսանախագահական համակարգին վերադարձը հետընթաց է համարում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Երկիրը, ասաց, նախ պետք է խորհրդարանական դարձնել: Նրա խոսքով, այսօր վարչապետական է․ «Խորհրդարանը իրական լծակներ ունենա գործադիր իշխանությանը վերահսկելու համար: Այնպես չլինի, որ․․․ օրինակ, հիմա խորհրդարանը ի՞նչ լիազորություն ունի․ մի հատ վարչապետին ընտրում ա ու վերջ, էլ ոչ մի բանում չի կարող միջամտել: Ո՛չ կառավարության կառուցվածքի իմաստով, ո՛չ ձևավորման, ո՛չ պաշտոնների»:
ԼՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների փաթեթ է հեղինակել՝ խորհրդարանական խմբակցությունների լիազորությունների բարձրացմանը վերաբերող, որ խմբակցությունները նախագահի թեկնածու առաջադրելու, որևէ օրենքի նորմի սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն ունենան: Ընդդիմադիրները փոփոխություններ են առաջարկում Սահմանադրության այն հոդվածներում, որոնց ընդունման համար հանրաքվե անհրաժեշտ չէ, խորհրդարանն էլ կարող է: Նախագիծը դեռ շրջանառության մեջ չեն դրել: Մարուքյանն ասաց՝ նախ կհանդիպի մյուս խմբակցությունների ներկայացուցիչներին՝ տեսակետներ ճշտելու համար: Հույս հայտնեց, որ մեծամասնությունն էլ դրական դիրքորոշում կունենա: Ի վերջո առանց իշխանական «Իմ քայլի» ընդդիմադիր ԼՀԿ-ի առաջարկները չեն կարող ընդունվել։ «Նաև այսօրվա իշխանությունների խոստումն է և քննադատությունն է ուղղված եղել այդ համակարգին, որը ներդրվել է Սերժ Սարգսյանի կողմից», - հավելեց Մարուքյանը:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ