Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սեդրակ Քոչարյանն անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին

Սեդրակ Քոչարյանն անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին
19.02.2019 | 23:30

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին` հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. «Կարող եմ հաստատել այդ փաստը։ Գիտեմ, որ հայց են ներկայացնելու անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման կապակցությամբ», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Նա նշեց, որ հայցը կներկայացվի օրերս, իսկ մյուս մանրամասների վերաբերյալ հայտարարություն կտարածեն:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ