Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
09.04.2019 | 00:55

...թե հայաստանյան ներքաղաքական դաշտում, թե խորհրդարանական ուժերի, թե արտախորհրդարական ընդդիմության շարքերում լուրջ վերադասավորթյուններ են ընթանում: Բանն այն է, որ անգամ Փաշինյանի թիմում ակներև հասկանում են` վարչապետը իրավիճակը բացարձակ չի վերահսկում։ Ամենուր՝ խորհրդարանում, կառավարությունում, թիմում, երկրում «балаган» է։ Վարչապետն զբաղված է պարտքերը վերադարձնելով՝ հեղափոխության փայատերերին` սորոսական թևին, աղանդավորներին, ԼԳԲՏ համայնքներին ու նրանց «պապաներին»։ «Վերջին միջադեպը` «տրանս Վանուշի» հետ կապված, գրեթե գետնին հավասարեցրեց Փաշինյանի հեղինակությունը թիմի իրական հատվածի մոտ. բոլորն այնտեղ նոր տերեր են ման գալիս` խորհրդարանից դուրս, ուր նույնպես շատ ակտիվ գործընթացներ են ընթանում, թիմեր են կազմվում, առաջնորդներ կարգվում. այս ամենի վերջնական պատկերը պարզ կլինի հունիս-հուլիս ամիսներին»,- ասաց իրազեկ մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 13605

Մեկնաբանություններ