Նյու Յորքում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը, նախնական տվյալների համաձայն, մտադիր է եղել հրդեհել Մանհեթեն շրջանում գտնվող Սուրբ Պատրիկի տաճարը, հաղորդում է NBC հեռուստաալիքը: Երեսունյոթամյա տղամարդը բենզինի երկու տարայով տաճար է մտել և շինության մուտքի դռներին դյուրավառ հեղուկ լցրել: Ոստիկանությունն առգրավել է 15 լիտր բենզին պարունակող տարաները, դյուրավառ հեղուկով 2 շիշ և ևս երկու կրակայրիչ:
Ավելի ուշ ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ տաճարը հրդեհելու մտադրություն չի ունեցել, և այնտեղ է գնացել, քանի որ մեքենայի բենզինը վերջացել էր, և ինքը հույս է ունեցել եկեղեցում բենզին գտնել: Ստուգումները չեն հաստատել տղամարդու ցուցմունքը: