Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արթուր Վանեցյան. Վարչապետն ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել

Արթուր Վանեցյան. Վարչապետն ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել
16.06.2019 | 12:34

Կոռուպցիոն բացահայտումներ միշտ սպասվում են, ShantNews-ին հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Դա անխուսափելի է, քանի կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը, ԱԱԾ-ն բացահայտելու է նման դեպքեր՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ իշխանության, ընդդիմության թևի ներկայացուցիչ են, թե ապաքաղաքական մարդիկ են», - ասել է նա։ ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ եթե խախտվել է օրենքը, ԱԱԾ-ն միևնույն վերաբերմունքն է ցուցաբերելու բոլորի նկատմամբ։ Արթուր Վանեցյանը վստահեցրել է՝ քաղաքական ղեկավարության կողմից, ի դեմս վարչապետի, ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել։ «Չի դրվել, չի դրվում, կարծում եմ, չի էլ դրվի», - ասել է նա:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ