«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թրամփը գտնում է, որ իր չվերընտրվելու դեպքում ԱՄՆ-ին տնտեսական ճգնաժամ է սպասվում

Թրամփը գտնում է, որ իր չվերընտրվելու դեպքում ԱՄՆ-ին տնտեսական ճգնաժամ է սպասվում
16.06.2019 | 12:41

ԱՄՆ-ի նախագահԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տնտեսական մեծ ճգնաժամ կլինի, եթե ինքը պարտվի 2020-ի նախագահական ընտրություններում: Ինստագրամի իր էջումնա գրել է. «Թրամփի տնտեսությունը նոր ռեկորդներ է սահմանում և աճելու տեղ ունի, բայց եթե 2020-ին որևէ մեկը, բացի ինձնից, հաղթի ընտրություններում,տեղի կունենա շուկաների փլուզում, նման բան նախկինում չեք տեսել»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ