Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զարնի-Պարնին նոր շունչ է ստացել

Զարնի-Պարնին նոր շունչ է ստացել
16.06.2019 | 12:48

Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: Մասնորապես ասվում է. «Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել: Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում կարդում ենք. «Հուշարձանախումբը գտնվում է Հաղպատ գյուղից արևմուտք, Դեբեդ գետի Ջաղացաջուր կոչվող վտակի աջ ափին, Կայան բերդից հյուսիս: Հաղպատցիներն այն անվանել են «Հին բերդ» կամ «Զարնի և Պարնի»: Վաղ շրջանում քարայրերը ծառայել են որպես պաշտպանական ամրություններ: Քարայրի պաշտպանական նշանակությունը բարձր է գնահատել Զարեհ իշխանը՝ թշնամական հարձակումների ժամանակ այստեղ է թաքցրել Հաղպատավանքի ձեռագրերն ու հարստությունը (տարիներ անց այստեղից գտնվել են X-XV դարերի ձեռագրերի պատառիկներ)»:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ