Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՔՊ 5-րդ համաժողովը

ՔՊ 5-րդ համաժողովը
16.06.2019 | 22:06

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր անցկացնում է իր 5-րդ համաժողովը: Համաժողովում վարկանշային փակ քվեարկությամբ կընտրվի վարչության նոր կազմը։ Առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր թեկնածությունը չի առաջադրել: Վարչության անդամների ընտրությունից հետո նիստ կգումարվի և կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց համաժողովը կհաստատի: Նախատեսված է վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն: 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու: Նախատեսվում են փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ