Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Մենք քաղաքացիական կուսակցություն ենք

Նիկոլ Փաշինյան. Մենք քաղաքացիական կուսակցություն ենք
16.06.2019 | 22:08

Համաժողովում ծավալուն ելույթ ունեցավ վարչապետ, կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում․ սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն, և մենք մեր անելիքները ձևակերպում ենք ըստ այդ բարձրագույն ինստիտուտների զարգացման շահերի»: Նա ՔՊ 5-րդ համաժողովի պատվիրակներին հորդորեց վարչության նոր կազմ ընտրել ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ. «Մեզնից յուրաքանչյուրը պետք է լուրջ և պատասխանատու մոտենա իրեն վստահված առաքելությանը։ Հարգելի պատվիրակներ, այսօրվա ընտրություններին մասնակցելիս քվեարկելուց առաջ դրանց վերաբերվեք ՀՀ ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ»։ Վարչապետն իր ելույթում հիշեցրեց, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել կուսակցության նախորդ 4 համագումարները։


«Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է։ Մեր առաջին համաժողովը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 30-ին։ Կուսակցության երկրորդ համագումարը տեղի ունեցավ արտահերթ։ 2017թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորվեց կուսակցության 3-րդ համաժողովում, նման բան ՀՀ պատմության մեջ չէր եղել։ Մեր 4-րդ համաժողովը տեղի ունեցավ 2019թ. փետրվարին, երբ տեղի էր ունեցել Թավշյա հեղափոխությունը, խորհրդարանական ընտրությունները, և մեր կուսակցությունն արդեն իշխող ուժ էր»,- նշեց վարչապետը։


Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուսակցության գաղափարախոսությանն, հիմնարար սկզբունքներին ու առաջիկա քայլերին։ «Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը մեր կուսակցության շարքերը գաղափարապես առավել ամուր դարձնելն է։ Մեր տարածքային կազմակերպությունների վերակազմավորումն է մեր հաջորդ կարևոր խնդիրը։ Մեր առաջիկա խնդիրը 2021թ. ՏԻՄ ընտրություններին պատրաստվելն է։ Մենք քայլելու ենք և հասնելու ենք մեր երազանքներին ու նպատակներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Խոսելով 2018-ի ոչ բռնի հեղափոխության մասին, վարչապետը ընդգծեց, որ դրան հնարավոր դարձավ հասնել նաև շնորհիվ նրա, որ այդ հեղափոխությանը մասնակցություն չունեցավ որևէ օտար քաղաքական ուժ։ «Մեր երկրում հնարավոր եղավ առանց խոշոր բախումների ու ցնցումների իրականացնել հեղափոխություն, քանի որ մենք թույլ չտվեցինք ոչ մի օտար ուժ մտնի մեր ներքաղաքական գործընթացների մեջ։ Այս նույն սկզբունքը պետք է պահենք նաև հիմա, ոչ մի օտար քաղաքական ուժ չպետք է ներքաշվի մեր ներքին գործերի մեջ։ Մենք նաև հեղափոխության ողջ գործընթացի պատասխանատվությունը վերցրինք մեր վրա, և քաղաքական կոալիցիաների չգնացինք»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ