ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
«Այս տարվա օգոստոսին Սոչիում ծրագրվում է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպումը»,- Թեհրանում «Իրանը և Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունը և հեռանկարները» համաժողովում ասել է ՌԴ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը: