Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արարատ Միրզոյան. Եթե ինձ ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնելու

Արարատ Միրզոյան. Եթե ինձ ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնելու
16.06.2019 | 22:14

Եթե ինձ ընտրեն վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հարցին, թե ՔՊ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայլեյանի հետ կապված որևէ հարց քննակվել է կուսակցությունում, քանի որ Կոտայքի մարզպետի խոսքով՝ Աբովյանի ընտրություններում Միքայելանը ՔՊ թեկնածուին չի աջակցել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում»: Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը չներկայանալու մասին ԱԺ նախագահը նշեց. «Մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք կստանան ծանուցագիր, կներկայանան այն վայր, որը նշված կլինի ծանուցագրում: Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են՝ այդ թվում նաև ես և պարոն Ծառուկյանը: Լավ չի արել, բայց հուսով եմ, որ կգնա»: Գագիկ Ծառուկյանը վիրավորական էր որակել իրեն ՔԿ հարցաքննության կանչելը: Մեկնաբանելով ԲՀԿ նախագահի հայտարարությունը, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես համաձայն չեմ իր դիրքորոշման հետ և հույս ունեմ պարոն Ծառուկյանը կվարանայի իր մոտեցումը»:


Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հրաժարականները ԱԺ նախագահը պայմանավորում է հանրային պահանջով: «Դատավորների ընդհանուր ժողովից հետո ուղղակիորեն այդ մարմնին մեղադրեցին անգործության մեջ: Շատ առողջ քննարկում սկսվեց դատական իշխանության ներկայացուցիչների միջավայրում և ես ողջունում եմ ինքնաքննադատական մոտեցումը: Ըստ էության, մարդիկ արձագանքում են հանրության պահանջներին»,- ասաց նա: Հարցին՝ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի առաջադրման հետ կապված քննադատություն է հնչում, որ իշխող ուժն իր ցանկացած թեկնածուին է անցկացնում և ձևական է նախագահի ինստիտուտը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շատ նորմալ պրոցես է, երբ նախագահը առաջադրում է թեկնածուներ և ԱԺ-ն ընդունում կամ չի ընդունում: Հենց այդպես էլ մտածած է»:


Դիտարկմանը, որ ՍԴ-ի առանցքային որոշումներ են պատճառը, որ իշխանությունը ցանկանում է յուրային ունենալ մարմնում, Արարատ Միրզոյանը նշեց. «Կարծում եմ՝ Սահմանադրության ամենահպանցիկ, մակերեսային ընթերցումը բոլորիս շատ լավ պատկերացում կտա, թե ինչքան կարևոր դերակատարում ունի ՍԴ-ն մեր պետության կյանքում, ինստիտուտների հավասարակշռման հարցում: 10-ամյակների ընթացքում, ցավոք, տեսել ենք մի իրավիճակ, երբ ՍԴ-ն իր ենթադրյալ բարձրության վրա չի եղել: Իհարկե, սա ճգնաժամ է առաջացրել ՍԴ ինստիտուտի շուրջ և այս իրավիճակը պետք է շտկել: Կարծիքներ կան, որ ՍԴ-ն էլ պետք է փոխվի, ՍԴ անդամները հանրության այս ուղերձը պետք է ընկալեն»:
ԱԺ նախագահը նաև չի բացառում, որ Արդարադատության օրերս հրաժարական ներկայացրած նախարար Արտակ Զեյնալյանին մեկ այլ պաշտոն վստահվի. «Զեյնալյանին համարում եմ իմ լավ ընկերը, մեր բարեկամը: Կարծում եմ՝ վաղ է խոսակցություններն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի ամենաակտիվ և առաջնորդային դերակատարումից: Կարող է և նոր առաջարկ լինել: Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ին»:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ