Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը զեկույց կներկայացնի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտականությունների կրճատման վերաբերյալ

Իրանը զեկույց կներկայացնի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտականությունների կրճատման վերաբերյալ
16.06.2019 | 22:15

Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը երկուշաբթի կներկայացնի միջուկային գործարքի շրջանակներում պարտականությունները կրճատելու մասին զեկույցը: «Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը վաղը զեկույց կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքած Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակներում պարտականությունների կրճատմանն ուղղված առաջին քայլի վերաբերյալ»՝ ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Հաղորդման համաձայն՝ զեկույցը տեղեկություն կպարունակի հարստացված ուրանի պաշարների, ծանր ջրի արտադրության ծավալների մեծացման մասին: Կներկայացվեն նաև պարտականությունների կրճատման հարցով երկրորդ փուլի համար անհրաժեշտ քայլերը: Իրանում այս միջոցները բացատրում են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումներով և Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ:


Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե միջուկային գործարքը ստորագրած մյուս պետությունները (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) չապահովեն Իրանի շահերը, Թեհրանը պատրաստ կլինի Արաքայի ռեակտորի արդիականացումը դադարեցնելուն, որը հանդիսանում էր միջուկային գործարքի կետերից մեկը, հրաժարվել ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ