Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
19.07.2019 | 00:02

Թույլ տուր հասկանամ ու խոնարհաբար
Երբ ես Քեզ կանչեմ`
Աստված իմ, Աստված, ինչու՞ ինձ թողիր,
Դու լսես կանչս ու մոտենաս ինձ,
Աչքերդ լուսե հառես իմ հոգուն
ՈՒ կենդանացնես ցավից մեռածիս,
ՈՒ Կյանքդ լցվի
Դառնաղի, դիվոտ ու անշնչացած
Մարմնիս վրա:
ՈՒ կենդանարար Արյունդ զորեղ,
Ծաղիկներ շաղ տա ճամփեքիս վրա`
Կյանքի, հաղթության` ապաշխարության:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ