Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սթրեսի բաժանմունքում այլևս պետպատվեր չի լինելու, քաղաքացիները բողոքում են

Սթրեսի բաժանմունքում այլևս պետպատվեր չի լինելու, քաղաքացիները բողոքում են
17.02.2020 | 23:39

Այսօր մի քանի քաղաքացիներ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ Հոգեկան առողջության վերականգնման և հոգեթերապևտիկ ծառայությունների (Սթրես կենտրոնի) բաժանմունքում այլևս պետպատվեր չի գործելու։ Քաղաքացիներից մեկը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ 15 տարի «Արթմեդ» բժշկական կենտրոնի Սթրես կոնտրոնում են բուժվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունն անհասկանալի պատճառով ասել է, որ պետպատվեր այլևս չի լինելու։
«Ասում են՝ ձեր բուժումը պետք է ուրիշ տեղ ստանաք, ուրիշ տեղ ասելով՝ նկատի ունեն հոգեբուժարանները։ Առողջապահության նախարարություն ենք զանգել, շատ կոպիտ պատասխան են տվել, ասում են՝ պետպատվեր չի լինելու, մի զանգեք»,- ասաց նա և հավելեց, որ այդ խնդիրը շատերն ունեն։


Բաժանմունքում բուժվողներից մեկն էլ նշեց, որ այս բաժանմունքում արդեն բոլոր բժիշկները գիտեն, թե յուրաքանչյուրին ինչ բուժում է հարկավոր։ «Խնդրում ենք Առողջապահության նախարարին, որ խնդրին հրատապ լուծում տա։ Մեր ընտանիքները թողել, եկել ենք, մեզ ուրիշ հիվանդանոց են ուղարկում, ասում են՝ պետպատվեր չկա»,- նշեց բողոքող քաղաքացիներից մեկը:


Հարցին, թե երբ են տեղեկացել պետպատվերի դադարեցման մասին, քաղաքացին պատասխանեց՝ Նոր տարուց հետո, մինչ այդ պետպատվերով են բուժումը ստացել։ «Մեզ ստիպում են, որ ավելի ագրեսիվ դառնանք, գնանք, փողոցները փակենք։ Ի՞նչ է նշանակում՝ այս հիվանդանոցին պետպատվեր չի լինելու»։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Առողջապահության նախարարությունից իրենց պատասխանել են, որ պետպատվեր չեն տալու, սակայն չեն էլ բացատրել խնդրի պատճառը։

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ