Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ճապոնիայում չեղարկել են կայսրի տոնական ուղերձը

Ճապոնիայում չեղարկել են կայսրի տոնական ուղերձը
17.02.2020 | 23:43

Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումը՝ փետրվարի 23-ին Նարուհիտո կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ Տոկիոյի կայսերական պալատ հպատակների՝ զանգվածային այցելության չեղարկման պատճառ է դարձել: Որոշվել է չեղարկել իր պալատում կայսրի ուղերձը ճապոնացիներին՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ