Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային Իդլիբում գործողության դեպքում

ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային Իդլիբում գործողության դեպքում
17.02.2020 | 23:44

ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում գործողության դեպքում՝ ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը:

«ՆԱՏՕ-ի երկրները չեն պաշտպանի Հինգերորդ հոդվածի ակտիվացումը փետրվարի սկզբին Իդլիբում թուրք զինվորականների զոհվելու պատճառով,-ընդգծել է նա:- ՆԱՏՕ-ն չի քննարկում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը այդ տարածաշրջանում գործողություն սկսելու դեպքում»:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ