Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ճշմա­րիտ եմ ա­սում ձեզ, ե­թե չդառ­նաք ու չլի­նեք մա­նուկ­նե­րի պես, Երկն­քի ար­քա­յութ­յու­նը չեք մտ­նի (Մատթ. 18;3)

Ճշմա­րիտ եմ ա­սում ձեզ, ե­թե չդառ­նաք ու չլի­նեք մա­նուկ­նե­րի պես, Երկն­քի ար­քա­յութ­յու­նը չեք մտ­նի (Մատթ. 18;3)
20.03.2020 | 00:54
«Ես ե­կել եմ իմ ման­կու­թյու­նից այն­պես, ինչ­պես մի որևէ երկ­րից են գա­լիս:
«Չէ՞ որ բո­լոր մե­ծա­հա­սակ­ներն էլ մի ժա­մա­նակ մա­նուկ են ե­ղել, պար­զա­պես նրան­ցից քչերն են այդ մա­սին հի­շում»:
Ան­տուան դը Սենտ Էք­զյու­պե­րին հի­րա­վի այն եր­ջա­նիկ մե­ծա­հա­սակ­նե­րից էր, ում հա­ջող­վել էր ա­նաղ­ճատ պահ­պա­նել ման­կա­կան մաք­րու­թյու­նը, ան­մի­ջա­կա­նու­թյու­նը և հի­շո­ղու­թյու­նը:
Մարդ­կու­թյու­նը գա­լիս է իր ման­կու­թյու­նից, ո­րից քիչ բան է մտա­բե­րում: Եվ ա­մեն ման­կան ծնունդն ու ճի­չը նրա հա­վա­քա­կան հի­շո­ղու­թյան մեջ փոք­րիկ առ­կայ­ծում­ներն են այն կա­րո­տա­լի ժա­մա­նակ­նե­րի, երբ ին­քը շր­ջա­պատ­ված էր ծնո­ղա­կան գո­րո­վով և հո­գա­տա­րու­թյամբ: Մարդ­կու­թյան կյան­քը մեղ­քով բեկ­ված խո­ղո­վա­կով ան­կա­սե­լիո­րեն հո­սում է դե­պի ծե­րու­թյուն և մահ: Այդ է վկա­յում ա­մեն մի մար­դու կյան­քի ըն­թաց­քը. «Մար­դը ծն­վում է, տա­ռա­պում ու մա­հա­նում»,- ամ­փո­փում է վա­ղե­մի ի­մաս­տու­թյու­նը: Ա­մեն ինչ, որ սկիզբ ու­նի, ու­նի նաև վերջ, սա­կայն ա­մեն մարդ ներ­քին, մինչև վերջ չգի­տակց­ված հա­մո­զում ու­նի, որ ին­քը «ի սկզ­բա­նե էր» և կմ­նա հա­վի­տյան: Հա­կա­ռա­կի մա­սին պն­դող­նե­րը պար­զա­պես ողջ լի­նե­լու փաս­տով չեն պատ­կե­րաց­նում ու խո­րու­թյամբ չեն զգում սե­փա­կան ապ­րում­նե­րը: Այդ հա­մո­զու­մը օ­բյեկ­տի­վո­րեն բխում է այն փաս­տից, որ մար­դու մեջ կա անս­կիզբ ու ան­վախ­ճան Աստ­ծուց մի մաս­նիկ:
Հա­ճախ մար­դիկ մո­ռա­նում են ի­րենց ման­կու­թյու­նը, ո­րով­հետև այն­տեղ ցա­վը ա­վե­լի շատ է, քան ու­րա­խու­թյու­նը: Նրանց մնա­ցած ողջ գո­յու­թյու­նը վե­րած­վում է դա­ժան ու ո­խա­կալ հաշ­վե­հար­դա­րի: Շատ ծնող­ներ հաշ­մում են ի­րենց պաշ­տե­լի զա­վակ­նե­րի ման­կու­թյու­նը, դրա­նով իսկ` ողջ կյան­քը, նրանց հո­գին է­գոիզ­մով սնու­ցե­լով և մար­մի­նը նյու­թա­կան ճո­խու­թյամբ պա­րար­տաց­նե­լով: Խեղ­ված ու թու­նա­վոր­ված ման­կու­թյուն ու­նե­ցած­ներն են, որ խե­ղում են նաև ողջ մարդ­կու­թյան ա­պա­գան: «Պլա­նա­վո­րում են» մեր ըն­տա­նիք­նե­րը կե­սա­րյան հա­տում­նե­րով և պատ­վաս­տում­նե­րով: Կան­խար­գե­լում են դրախ­տի վե­րա­դար­ձը, Ար­քա­յու­թյան կան­խա­վա­յե­լու­մը:
Մար­դը իր սե­րունդ­նե­րի մեջ փնտ­րում է իր դրախ­տը: Աշ­խարհ է գա­լիս մե­կը, ով կար­ծես թե չկար ու ե­ղավ, և բե­րում է իր հետ մի բան, որ մի ժա­մա­նակ կար, բայց կորս­վեց: Ա­մեն մի ման­կան ծնուն­դով մար­դը մի գիրկ դրախտ փայ­փա­յե­լու և մշա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում: Մար­դը ա­մեն մի ման­կան ծնուն­դով ի­րեն վե­րա­դար­ձող ման­կու­թյան աչ­քե­րին նա­յե­լու ու այդ աչ­քե­րում իր փրկ­ված գա­լի­քը փնտ­րե­լու փոր­ձա­ռու­թյունն է ապ­րում:
Ման­կան նման լի­նել` բնավ չի նշա­նա­կում ման­կա­միտ, ար­կա­ծախն­դիր և ան­պա­տաս­խա­նա­տու լի­նել, ինչ­պես փոր­ձում են հա­վաս­տիաց­նել ո­րոշ այդ­պի­սի­ներ` չք­մե­ղո­րեն ի­րենց վար­քը ար­դա­րաց­նե­լով:
«Եղ­բայր­նե՛ր, մտ­քով ե­րե­խա մի՛ ե­ղեք, այլ ե­ղե՛ք ե­րե­խա չա­րու­թյուն գոր­ծե­լու մեջ, բայց մտ­քով ե­ղե՛ք չա­փա­հաս» (Ա կորնթ.14; 20): Լի­նել ման­կան պես, նշա­նա­կում է լի­նել ման­կան պես ան­կեղծ, ան­մի­ջա­կան և ծնո­ղա­կան գո­րո­վա­գութ ու սի­րա­ռատ գր­կին վս­տա­հող:
Մա­նուկ­նե­րի հետ կապ­ված շատ պատ­վի­րան­ներ կան. «Թու՛յլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև եր­կն­քի ար­քա­յու­թյու­նը այդ­պի­սի­նե­րինն է» (Մատթ. 19;14)։ «Մի՛ զայ­րաց­րեք ձեր զա­վակ­նե­րին, այլ մե­ծաց­րեք նրանց Տի­րոջ խրա­տով և ու­սու­մով» (Եփ.6;4)։ «Զգու՛յշ ե­ղեք, որ այս փոք­րիկ­նե­րից մե­կին չար­հա­մար­հեք. ա­սում եմ ձեզ, որ Եր­կն­քում նրանց հրեշ­տակ­նե­րը մշ­տա­պես տես­նում են ե­րեսն Իմ Հոր, որ Եր­կն­քում է» (Մատթ. 18;10): Սա­կայն ա­ռա­ջին հա­յաց­քից ե­րե­խա­նե­րին չվե­րա­բե­րող, թեև ե­րե­խա­նե­րին ուղղ­ված` «Պատ­վի՛ր քո հորն ու մո­րը,- որ ա­ռա­ջին պատ­վի­րանն է` տր­ված խոս­տու­մով,- որ­պես­զի լավ լի­նի քեզ հա­մար, և եր­կար կյանք ու­նե­նաս երկ­րի վրա» (Եփ. 6; 2-3) պատ­վի­րա­նը ա­ռա­վե­լա­պես վե­րա­բե­րում է ման­կու­թյա­նը, նախ և ա­ռաջ, սե­փա­կան ման­կու­թյու­նը, սե­փա­կան սկիզ­բը չմո­ռա­նա­լու պատ­վի­րան է: Անհ­րա­ժեշ­տա­բար պար­տադր­վող, պատ­վաստ­վող բա­րո­յա­կան գի­տակ­ցու­թյուն: Ո­րով­հետև, ե­թե ծնո­ղի հո­գա­տա­րու­թյու­նը զա­վա­կի հան­դեպ կա­րող է զուտ բա­րո­յա­կա­նու­թյուն չպա­հան­ջող բնազդ լի­նել, ա­պա զա­վա­կի հո­գա­տա­րու­թյու­նը ծնո­ղի հան­դեպ կա­րող է լի­նել զուտ բա­րո­յա­կան գի­տակ­ցու­թյան խթա­նու­մով:
Ման­կու­թյունն էր բա­ցա­կան­չում. «Օվ­սան­նա՜ Բարձ­րյա­լին»: Մարդ­կու­թյան Ման­կու­թյու­նը վե­րա­դար­ձել էր: Ա­պա­հով­ված էր մարդ­կու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը, այն դեպ­քում, երբ նա ոչ շատ վա­ղուց կանգ­նած էր ստույգ կոր­ծան­ման եզ­րին:
Մարդ­կու­թյու­նը չի գո­սա­նում. ծաղ­կում է Հույս-Ման­կու­թյու­նը,
Մարդ­կու­թյու­նը չի կաս­կա­ծում. հա­վա­տում է Ման­կու­թյա­նը,
Մարդ­կու­թյու­նը, թե ար­թուն է` պահ­պա­նում է Ման­կան քու­նը,
Մարդ­կու­թյու­նը չի խար­խա­փում. շո­ղում է Լույս-Ման­կու­թյու­նը,
Մարդ­կու­թյու­նը, թե չի կա­ղում`
Ման­կու­թյունն է վա­զում, խա­ղում,
Խթա­նում է Մարդ­կու­թյա­նը...
Մարդ­կու­թյու­նը կա հա­րա­կա, քա­նի դեռ Կյանք-Ման­կու­թյուն կա:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 2883

Մեկնաբանություններ