Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կո­րո­նա­վի­րուսն ի­րեն «հար­մա­րա­վետ» է զգում հատ­կա­պես այն երկր­նե­րում, որ­տեղ իշ­խա­նու­թ­յան ղե­կին պո­պու­լիստ­ներն են»

«Կո­րո­նա­վի­րուսն ի­րեն «հար­մա­րա­վետ» է զգում հատ­կա­պես այն երկր­նե­րում, որ­տեղ իշ­խա­նու­թ­յան ղե­կին պո­պու­լիստ­ներն են»
03.04.2020 | 00:39

Ար­ցա­խում ա­վարտ­վե­ցին ընտ­րու­թյուն­նե­րը։ Ձևա­վոր­վեց խոր­հր­դա­րան, բայց նա­խա­գա­հի ա­թո­ռի եր­կու հա­վակ­նորդ­նե­րը դեռ երկ­րորդ փուլ պի­տի գնան։ Բա­վա­կան հե­տաքր­քիր պատ­կեր է ստեղծ­վել. ա­մե­նա­շատ քվե ստա­ցած թեկ­նա­ծու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ երկ­րորդ փու­լում է մի թեկ­նա­ծու՝ Մա­սիս Մա­յի­լյա­նը, ո­րին դե­ֆակ­տո պաշտ­պա­նող կու­սակ­ցու­թյու­նը խոր­հր­դա­րան չան­ցավ։ Այ­սինքն, նա չու­նի քա­ղա­քա­կան հե­նա­րան։ Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րի, հա­յաս­տա­նյան ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցել ենք «Դե­մոկ­րա­տա­կան այ­լընտ­րանք» կու­սակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նող խմ­բի ղե­կա­վար, քա­ղա­քա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՍՈՒ­ՐԵ­ՆՅԱՆ­ՑԻ հետ։

-Ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րը, սպա­սե­լի՞ էր ու­ժե­րի նման դա­սա­վո­րու­թյու­նը։
-Ար­ցա­խում ընտ­րու­թյուն­նե­րը կա­յա­ցան, ըստ էու­թյան, ար­տա­ռոց պայ­ման­նե­րում, երբ ամ­բողջ աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը «օ­րա­կարգ» է թե­լադ­րում։ Ար­ժա­նին պետք է մա­տու­ցել ար­ցախ­ցի­նե­րին, ո­րոնք այս պայ­ման­նե­րում քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցու­թյուն դրսևո­րե­ցին՝ ա­պա­հո­վե­լով բա­վա­կա­նին բարձր մաս­նակ­ցու­թյուն։ Մյուս կող­մից ար­ժա­նին պետք է մա­տու­ցել Ար­ցա­խի իշ­խա­նու­թյա­նը, հե­ռա­ցող նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նին, որ կա­րո­ղա­ցել էին տե­ղա­մա­սե­րում ա­պա­հո­վել անհ­րա­ժեշտ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ՝ ընտ­րող­նե­րի ա­ռող­ջու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար։ Մինչև ընտ­րու­թյուն­նե­րը մի քա­նի ան­գամ կան­խա­տե­սում­ներ ա­րել եմ ու ար­ձա­նագ­րեմ, որ չս­խալ­վե­ցի։ Հենց այս­պի­սի դա­սա­վո­րու­թյունն էլ են­թադ­րում էի։ Ի­հար­կե, Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­ներն ա­ռանց պա­րա­դոքս­նե­րի չան­ցան։ Օ­րի­նակ, քա­ղա­քա­գի­տա­կան բա­նաձևե­րով բա­ցատ­րե­լի չէ, որ նա­խա­գա­հա­կան կամ­պա­նիա­յի ֆա­վո­րիտ­նե­րից մե­կի՝ Մա­սիս Մա­յի­լյա­նի դա­շին­քը չկա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել խոր­հր­դա­րա­նում հայ­տն­վե­լու ար­գել­քը։ Սա նշա­նա­կում է, որ Մա­յի­լյանն ինք­նու­րույն քա­ղա­քա­կան գոր­ծոն չէ, պրո­յեկտ է, որն օգ­տա­գործ­վում է Սամ­վել Բա­բա­յա­նի ու ոչ միայն՝ նրա կող­մից։ Տե­սա­նե­լի է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան ներ­սում կամ նրա շուրջ կան ո­րոշ խմ­բեր, ո­րոնց հա­մար Մա­յի­լյա­նը «սր­տի թեկ­նա­ծու» է։
-Թեև երկ­րորդ փուլ է ար­դեն նշա­նակ­ված, բայց ակն­հայտ է, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ար­ցախ­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան վս­տա­հու­թյունն է վա­յե­լում։ Ե­թե երկ­րորդ փու­լում ևս ա­ռա­վե­լու­թյուն ու­նե­ցավ Հա­րու­թյու­նյա­նը, ի՞նչ «դեմ­քով» Ար­ցախ ենք ու­նե­նա­լու։
-Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կա­յուն զար­գաց­ման, ցն­ցում­նե­րը մեր­ժե­լու ընտ­րու­թյուն է։ Պա­տա­հա­կան չէ, որ ընտ­րու­թյուն­նե­րի ա­ռա­ջին փու­լին հա­ջոր­դած ա­սու­լի­սում նա հն­չեց­րեց կոն­սո­լի­դաց­նող թե­զեր՝ հաս­կաց­նե­լով, որ երկ­րորդ փու­լում ևս հենց ինքն է օ­րա­կարգ թե­լադ­րո­ղը։ Հա­րու­թյու­նյա­նը, մեծ հաշ­վով, կոն­սո­լի­դաց­նող ֆի­գուր է, ո­րի շուրջ, կար­ծում եմ, լռե­լյայն կոն­սեն­սու­սի են ե­կել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան հիմ­նա­կան մասն ու Բա­կո Սա­հա­կյա­նի թի­մը։ Դա­տե­լով ար­ցախ­ցի­նե­րի քվեար­կու­թյու­նից՝ նման կոն­սեն­սու­սը նրանց սր­տով է։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նա­խա­գա­հու­թյան պա­րա­գա­յում պետք չէ սպա­սել Ար­ցա­խի իշ­խա­նու­թյան «դի­մագ­ծա­յին» ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ։ Են­թադ­րում եմ, որ նրա պա­րա­գա­յում ա­վե­լի ար­դյու­նա­վետ կլի­նեն տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ու կա­ռա­վար­ման բարձր ո­րա­կը։
-Ո­մանց հա­մար ա­նակն­կալ էր, որ գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը քիչ ձայն էր հա­վա­քել, ա­ռա­վել զար­մա­նա­լի էր, որ նա զի­ջում էր Մա­սիս Մա­յի­լյա­նին։ Ձեր կար­ծի­քով, ին­չու՞ պա­տե­րազ­մի մեջ գտն­վող ար­ցախ­ցին չցան­կա­ցավ ու­նե­նալ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած նա­խա­գահ։
-Ոչ մի ան­կան­կալ էլ չկա։ Ա­մեն բան շատ պարզ է։ Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը միևնույն անվ­տան­գա­յին-քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում են, ու հնա­րա­վոր չէր պատ­կե­րաց­նել, որ Ար­ցա­խում կա­րող է հաղ­թել թեկ­նա­ծու, ո­րը հրա­պա­րա­կավ հա­կադր­վում է պաշ­տո­նա­կան Երևա­նի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Նման թեկ­նա­ծուի շուրջ Ար­ցա­խում չէր կա­րող լի­նել հան­րա­յին ու քա­ղա­քա­կան կոն­սո­լի­դա­ցիա, ե­թե ան­գամ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի կեր­պա­րը դրա­կան է ու նա խա­րիզ­մա­տիկ գե­նե­րալ է՝ հե­րո­սա­կան ու պատ­կա­ռե­լի ան­ցյա­լով։
Մյուս կող­մից Բա­լա­սա­նյա­նի թի­մը խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում դրա­կան ար­դյունք է ար­ձա­նագ­րել ու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նի՝ զբա­ղեց­նե­լու Ար­ցա­խի նոր ընդ­դի­մու­թյան նի­շը։ Տար­բեր պատ­ճառ­նե­րով Սամ­վել Բա­բա­յանն ու նրա կու­սակ­ցու­թյու­նը կամ Մա­յիս Մա­յի­լյա­նը նման ա­ռա­քե­լու­թյուն կա­տա­րել չեն կա­րող. տե­սա­նե­լի է, որ նրանց «ա­ռա­քե­լու­թյունն» այս կամ­պա­նիա­յով ա­վարտ­վում է։ Բա­բա­յա­նը լե­զու կգտ­նի Ար­ցա­խի նոր իշ­խա­նու­թյան հետ կամ կվե­րա­դառ­նա Երևան, իսկ Մա­յի­լյանն ան­գամ խոր­հր­դա­րա­նում ներ­կա­յաց­ված չէ ու նա­խա­գահ չըն­տր­վե­լու պա­րա­գա­յում՝ մար­գի­նա­լաց­վե­լու է։
-Վե­րա­դառ­նանք Հա­յաս­տան. վի­րուսն ա­րագ տա­րած­վում է, իսկ իշ­խա­նու­թյան ա­մե­նա­խիստ սահ­մա­նա­փա­կում­ներն ան­գամ վա­րա­կի ող­նա­շա­րը չեն կոտ­րում։ Ին­չու՞ չի հա­ջող­վում ի­րա­վի­ճա­կը հնա­րա­վո­րինս վե­րահս­կե­լի դարձ­նել։
-Մի կող­մից հա­մա­ճա­րա­կը զար­գա­նում է ամ­բողջ աշ­խար­հում, նույ­նիսկ՝ ԱՄՆ-ում ու Եվ­րո­պա­յի զար­գա­ցած եր­կր­նե­րում, ու այս ի­մաս­տով՝ Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թյուն չէ։ Մյուս կող­մից՝ մենք տես­նում ենք, որ օ­րի­նակ, մեր հարևան Վրաս­տա­նում շատ ա­վե­լի բա­րեն­պաստ ի­րա­վի­ճակ է։ Կո­րո­նա­վի­րուսն ի­րեն «հար­մա­րա­վետ» է զգում հատ­կա­պես այն եր­կր­նե­րում, որ­տեղ իշ­խա­նու­թյան ղե­կին պո­պու­լիստ­ներն են, ու այս հար­թու­թյան վրա նույն­պես Հա­յաս­տանն օ­րի­գի­նալ չէ, ե­թե հա­մա­րենք, որ Ի­տա­լիա­յում Եվ­րո­պա­յի ա­մե­նա­պո­պու­լիս­տա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րից մեկն է։ Հի­մա կա­ռա­վա­րու­թյունն ու պա­րե­տա­տու­նը գու­ցե ո­րոշ ա­դեկ­վատ քայ­լեր ա­նում են, բայց նրանք շա՜տ են ու­շա­ցել։ Մինչև մար­տի կե­սե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի թի­մը «հա­ջո­ղու­թյամբ» տա­պա­լել է հա­մա­ճա­րա­կի կան­խար­գել­ման փու­լը՝ «կո­րո­նա­վի­րու­սը ու՞մ շունն է», «կո­րո­նա­վի­րու­սը վտան­գա­վոր հի­վան­դու­թյուն չէ» ոչ ա­դեկ­վատ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։ Ի­րանն ու Ի­տա­լիան ար­դեն հա­մա­ճա­րա­կի է­պի­կենտ­րոն­ներ էին, սա­կայն Փա­շի­նյա­նի թի­մը՝ դի­լե­տան­տիզ­մի կամ պո­պու­լիզ­մի պատ­ճա­ռով, մատ­նե­րի ա­րան­քով էր նա­յում ժան­տախ­տի հնա­րա­վոր զար­գաց­մա­նը, հրա­ժար­վում էր օ­դա­նա­վա­կա­յա­նում և ան­ցա­կե­տե­րում կա­րան­տին սահ­մա­նե­լուց, թեև մար­տի 3-ից սկ­սած նման կո­չեր, պա­հանջ­ներ հն­չել են։ Իշ­խա­նու­թյան նման «ան­լր­ջու­թյան» պատ­ճառն այն էր, որ նա չէր կա­րո­ղա­նում հրա­ժար­վել սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի օ­րա­կար­գից ու, ո­րոշ վե­րա­պա­հում­նե­րով, ա­դեկ­վա­տու­թյան դաշտ ե­կավ միայն մար­տի 16-ից հե­տո։ Պո­պու­լիզ­մի հետևան­քը միշտ սա է լի­նում, սա­կայն քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան խնդ­րին կանդ­րա­դառ­նանք ար­տա­կարգ դրու­թյան չե­ղար­կու­մից հե­տո։ Հի­մա հա­մախ­մբ­վե­լու ժա­մա­նակն է։
-Իշ­խա­նու­թյունն այս ի­րա­վի­ճա­կում բա­վա­կան վի­ճա­հա­րույց օ­րենք է անց­կաց­նում, ո­րը խիստ խո­ցե­լի է ու հա­կա­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ա­ռիթ է տվել։ Այս ի­րա­վի­ճա­կում մարդ­կանց տե­ղո­րո­շելն ու զան­գե­րը վե­րահս­կելն ինչ­պե՞ս կա­րող են ի­րա­վի­ճա­կին դար­ման լի­նել։
-Ե­թե նույ­նիսկ Ձեր նշած օ­րեն­քի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կար, դա շատ ու­շա­ցած է։ Դա կա­րող էր տե­սա­կա­նո­րեն ի­րա­վի­ճակ փո­խել, երբ երկ­րում ար­ձա­նագր­վում էին կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջին դեպ­քե­րը։ Հի­մա ուշ է. մենք ըն­դա­մե­նը նա­հանջ ենք ար­ձա­նագ­րում դե­մոկ­րա­տիա­յից՝ չս­տեղ­ծե­լով կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վետ գոր­ծի­քա­կազմ։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, Տիգ­րան Ա­վի­նյա­նի ու մյուս­նե­րի ե­լույթ­նե­րը ինձ ու հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին չեն հա­մո­զել։ Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ Փա­շի­նյա­նի թի­մը սկ­սել է չհա­վա­տալ հա­սա­րա­կու­թյա­նը, ու սա փո­խա­դարձ է։ Նման հա­մա­տեքս­տում ծն­վում է սկան­դա­լա­յին այս օ­րեն­քը, որն ա­վե­լի շատ ոչ թե կո­րո­նա­վի­րու­սի, այլ դրա քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան հետևան­քնե­րի դեմ պայ­քա­րին է ուղղ­ված։ Այս­պի­սին է իմ տպա­վո­րու­թյու­նը։ Պետք չէ չե­կիս­տա­կան մե­թոդ­նե­րի դի­մել, ե­թե կան կոնկ­րետ քայ­լեր, ո­րոնք գու­ցե ա­վե­լի ար­դյու­նա­վետ են՝ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում, դրա տն­տե­սա­կան հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու հար­ցում։ Օ­րի­նակ, ող­ջու­նե­լի է, որ մեր կա­ռա­վա­րու­թյու­նը մտա­դիր է բա­նակ­ցել Ռու­սաս­տա­նի հետ՝ սահ­մա­նին գա­զի գի­նը ի­ջեց­նե­լու հա­մար, սա­կայն այդ դրա­կան քայ­լը չէր կա­րե­լի դա­տա­պար­տել կան­խա­տե­սե­լի ձա­խող­ման՝ Փա­շի­նյան-Լու­կա­շեն­կո ինտ­րի­գա­յին հե­ռա­խո­սազ­րույ­ցով։
Կամ հա­սա­րա­կու­թյան մի զգա­լի մա­սը սո­ցիա­լա­կան կե­ղեք­ման ճի­րան­նե­րում է, բայց իշ­խա­նու­թյու­նը չի հայ­տա­րա­րում պարգևատ­րում­նե­րի ինս­տի­տու­տից հրա­ժար­վե­լու և այդ գու­մար­նե­րը սո­ցիա­լա­կան նպա­տակ­նե­րով ծախ­սե­լու մա­սին։ Սա ար­դեն ցի­նիզ­մի է նման­վում։ Մյուս կող­մից մի շարք եր­կր­նե­րի փոր­ձը ցույց է տվել, որ հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րի լա­վա­գույն մի­ջո­ցը զանգ­վա­ծա­յին թես­տա­վո­րում­ներն են, ու հենց դրանց շնոր­հիվ է, որ Եվ­րո­պա­յի ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րի շար­քում Գեր­մա­նիա­յում գրանց­վել է կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցու­թյուն­նե­րի ա­մե­նա­ցածր ցու­ցա­նի­շը։ Ե­թե մեր կա­ռա­վա­րու­թյու­նը մտա­դիր է ար­դյու­նա­վետ պայ­քա­րել կո­րո­նա­վի­րու­սի դեմ, պետք է հրա­ժար­վի ա­նի­մաստ օ­րենք­նե­րից, շա­րու­նա­կի քա­ղա­քա­ցի­նե­րին տնե­րում պա­հե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ զու­գա­հե­ռա­բար ի­րա­կա­նաց­նե­լով զանգ­վա­ծա­յին թես­տա­վո­րում­ներ։
-Սկզ­բում Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե կո­րո­նա­վի­րուսն ում շունն է, իսկ օ­րերս էլ, թե ի­րա­վի­ճա­կին պի­տի լուրջ վե­րա­բեր­վել։ Բա­ցի ան­լուրջ պահ­ված­քից, սա նաև իշ­խա­նու­թյան ներ­սում առ­կա խու­ճա­պի մա­սին չի՞ փաս­տում։
-Երկ­րոր­դեմ՝ սա պո­պու­լիզ­մի, դի­լեն­տան­տիզ­մի, ար­դյու­նա­վետ հա­մա­կար­գի բա­ցա­կա­յու­թյան հետևանք է։ Մինչ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում էին կո­րո­նա­վի­րուսն «ին­դեն­տի­ֆի­կաց­նել» կեն­դա­նա­կան աշ­խար­հում, նա «մուտ­քի ա­զատ ռե­ժի­մով» ներ­խու­ժեց Հա­յաս­տան։
-Բա­ցի ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­նե­րից, մարդ­կանց խիստ ան­հան­գս­տաց­նում է նաև սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը։ Կա­ռա­վա­րու­թյան քայ­լերն ու ծրագ­րե­րը հա­մար­ժե՞ք են ի­րա­վի­ճա­կին։
-Չի կա­րե­լի ա­սել, որ կա­ռա­վա­րու­թյու­նը ո­չինչ չի ա­նում, դա ար­դար ու կո­ռեկտ չի լի­նի։ Սա­կայն կա­ռա­վա­րու­թյան քայ­լերն ա­մենևին էլ զար­գաց­ման բա­ղադ­րիչ չու­նեն ու նույ­նիսկ չեն կա­րող կա­սեց­նել տն­տե­սու­թյան գա­հա­վի­ժու­մը կամ սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյու­նը։ Պետք է տալ ստեղծ­ված ծանր վի­ճա­կի ճշգ­րիտ է­պիկ­րի­զը, հա­կա­ռակ դեպ­քում ար­դյու­նա­վետ հա­կաճգ­նա­ժա­մա­յին քայ­լեր չենք տես­նի։ Ժո­ղո­վուր­դը հոգ­նել է գե­ղե­ցիկ կար­գա­խոս­նե­րից, հե­ղա­փո­խա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նից ու կոնկ­րետ քայ­լեր է ու­զում տես­նել։ Գու­ցե իշ­խա­նու­թյու­նը չի հաս­կա­ցել, բայց կո­րո­նա­վի­րու­սը վերջ­նա­կա­նա­պես բա­ցա­հայ­տեց հե­ղա­փո­խա­կա­նու­թյան ա­վար­տը, պո­պու­լիզ­մի սնան­կու­թյու­նը։ Հի­մա ու­ժեղ ու պա­տաս­խա­նա­տու կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի, խա­րիզ­մա­տիկ ա­ռաջ­նորդ­նե­րի պատ­մաշր­ջան է սկս­վում։ Փա­շի­նյա­նի թի­մը պետք է փոր­ձի հաս­նել այս նշա­ձո­ղին, հա­կա­ռակ դեպ­քում տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մին կգու­մար­վի նաև քա­ղա­քա­կա­նը։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ