Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճա­նա­չեք գոր­ծե­րի պտուղ­նե­րից

Ճա­նա­չեք գոր­ծե­րի պտուղ­նե­րից
07.04.2020 | 00:05
Մեղ­քի տա­րա­ծու­մը, կամ այլ կերպ ա­սած` «վա­րա­կը», հնա­րա­վոր է ոչ միայն այն դեպ­քում, երբ մարդ գի­տակ­ցա­բար և իր ցան­կու­թյամբ է հակ­վում մեղ­քին, այլև...
Մեղ­քը իր մեջ կրող և մեղ­քին ստր­կա­ցած մար­դու հետ շփ­վե­լու ինք­նին փաս­տը հոգևոր ո­լոր­տում կա­րող է բե­րել նույն հետևան­քին, ինչ վա­րա­կիչ հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող մար­դու հետ ան­մի­ջա­կան շփու­մը:
Մեղ­քին ստր­կա­ցած մար­դու հետ շփ­վե­լու ար­դյուն­քում կա­րե­լի է հա­ղոր­դա­կից դառ­նալ այն մեղ­քին, ո­րով մե­ղա­վո­րը վա­րակ­ված է և տա­ռա­պում է: Ե­րե­խա­նե­րը, ան­կաս­կած, ոչ միայն վա­րակ­վում են ծնող­նե­րից մեղ­քով, այլ նաև տա­ռա­պում են այն հի­վան­դու­թյուն­նե­րով, ո­րոնք այդ մեղ­քե­րի հետևանք են: Ե­րե­խան, քա­նի դեռ փոքր է, պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում Աստ­ծո ա­ռաջ` իր յու­րաց­րած մեղ­սա­կան հա­կում­նե­րի հա­մար: Տա­րօ­րի­նակ է պահ­ված­քը այն ծնող­նե­րի, ո­րոնք փոր­ձում են ար­մա­տա­խիլ ա­նել ի­րենց ե­րե­խա­նե­րից այն մեղ­քե­րը, ո­րոն­ցով հենց ի­րենք են քաղց­րա­նում, ե­թե ոչ գոր­ծով, ա­պա մտ­քե­րով:
Չբա­վա­րար­ված մեղ­քի տան­ջանքն անց­նում է, երբ կա­տար­վում է մեղ­քի պա­հան­ջը, և մարդ ստա­նում է ո­րո­շա­կի հան­գս­տու­թյուն, թեթևու­թյուն: Սա­կայն այդ կեղծ հան­գս­տու­թյու­նը բե­րում է ոչ թե մեղ­քի իշ­խա­նու­թյու­նից ա­զա­տագ­րում, այլ ա­վե­լի ստր­կաց­նում է նրան և կախ­վա­ծու­թյուն ա­ռա­ջաց­նում: Յու­րա­քան­չյուր մարդ, այս կամ այն չափ գի­տակ­ցե­լով մեղ­քի տգե­ղու­թյու­նը, փոր­ձում է թաքց­նել այն:
Մեղ­քը կա­րե­լի է բա­ցա­հայ­տել գոր­ծե­րի պտուղ­նե­րից` ար­դյունք­նե­րից, ո­րոնք լի­նում են դա­ռը և վնա­սա­կար: Այս ար­դյունք­նե­րից է մարդ եզ­րա­կաց­նում իր մեջ առ­կա, սա­կայն չն­կատ­ված մեղ­քե­րի մա­սին: Ինչ­պես ա­սում են Սուրբ հայ­րե­րը, մարդ պատժ­վում է նրա­նով, ին­չով մե­ղան­չում է: Մեղ­քը մար­դու բնու­թյա­նը խորթ է և ճիշտ չէ ա­սել. «Ես ա­գահ եմ», ո­րով­հետև դրա­նով հաս­տատ­վում է մար­դու վրա մեղ­քի իշ­խա­նու­թյու­նը, ո­րը խորթ է նրան: Իսկ ա­սե­լով «կա իմ ան­ձը և ինձ հա­կա­ռակ­վող մեղ­քը», դրա­նով իսկ դր­վում է սկիզ­բը մեղ­քից ա­ռանձ­նաց­վե­լու: Այդ­պես էլ մարդ ստիպ­վա՛ծ չի գոր­ծում բա­րին, քա­նի որ ա­ռա­քի­նու­թյու­նը բնա­կան է մար­դու հա­մար: Ա­վե­լի ճիշտ է ա­սել, որ մարդ պայ­քա­րում է ոչ թե իր ան­ձի, այլ իր դեմ պա­տե­րազ­մող դևե­րի դեմ, և ոչ թե ստի­պում է ի­րեն բա­րին գոր­ծել, այլ դի­մադ­րել չա­րին դր­դող մեղ­քե­րին:
Մեր կյան­քի տար­բեր հան­գա­մանք­նե­րը մեզ տրա­մադ­րում են հա­վա­սար պայ­ման­ներ` ծա­ռա­յե­լու մեղ­քին կամ ա­ռա­քի­նու­թյա­նը: Այս­պես, վտան­գա­վոր դրու­թյան մեջ մարդ կա­րող է դրսևո­րել ինչ­պես քա­ջու­թյուն, այն­պես էլ վախ­կո­տու­թյուն, խն­ջույ­քի սե­ղա­նին` չա­փա­վո­րու­թյուն կամ որկ­րա­մո­լու­թյուն: Մարդ միշտ ի զո­րու է վերց­նե­լու իր վրա որևէ պար­տա­վո­րու­թյուն` ազն­վու­թյուն, պար­տա­ճա­նա­չու­թյուն, հա­վա­տար­մու­թյուն, կամ` ստու­թյուն, նեն­գու­թյուն, ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Իսկ երբ մարդ դի­մադ­րում է կր­քե­րին, այն­ժամ հա­մոզ­վում է սե­փա­կան ան­զո­րու­թյան և Նրա­նի՛ց օգ­նու­թյուն ստա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մեջ, Ով կա­րող է պաշտ­պա­նել և սր­բա­գոր­ծել: Ա­յո, սա պա­տե­րազմ է, և ինչ­պես ցան­կա­ցած պա­տե­րազմ, բե­րում է ոչ միայն և ո՛չ ան­պայ­ման հաղ­թա­նակ, այլ նաև զր­կանք, տա­ռա­պանք ու չար­չա­րանք:
Նե­ղու­թյուն­ներն ու տա­ռա­պանք­նե­րը, այդ թվում նաև հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով, ու­ղարկ­վում են մար­դուն ե­րեք դեպ­քե­րում` որ­պես պա­տիժ, որ­պես խրատ և` երկ­նա­յին վարձ­քի ար­ժա­նա­նա­լու հա­մար: Պա­տի­ժը ստի­պում է տա­ռա­պել և տրտ­մու­թյուն է ա­ռա­ջաց­նում, խրատ­վում է նա, ով փնտ­րում է իր տա­ռա­պան­քի պատ­ճա­ռը և ու­ժը այն հաղ­թա­հա­րե­լու, իսկ նա, ով ու­րա­խու­թյամբ է տա­նում ժա­մա­նա­կա­վոր չար­չա­րանք­նե­րը, հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում հա­վի­տե­նա­կան պարգևներ վաս­տա­կե­լու իր ար­ժա­նա­վոր վար­քի հա­մար:
Երբ մարդ թաքց­նում է որևէ մեղք և մնում է կապ­ված նրան, հո­գին, լի­նե­լով նր­բազ­գաց, խոց­վում է, և կա­մա թե ա­կա­մա դա ար­տա­հայտ­վում է մար­դու մեջ բա­ցա­սա­կան է­մո­ցիա­նե­րով, ո­րոնք կախ­ված չեն մար­դու կա­մե­ցո­ղու­թյու­նից` լար­վա­ծու­թյուն, կախ­վա­ծու­թյուն, կաս­կա­ծամ­տու­թյուն, շփո­թու­թյուն, ա­մոթ, վախ, բոր­բոք­վա­ծու­թյուն: Նման զգա­ցում­նե­րը ու­ղեկ­ցում են ցան­կա­ցած մեղք: Իսկ ա­ռա­քի­նու­թյու­նը հո­գուն բե­րում է հան­գս­տու­թյուն, ու­րա­խու­թյուն, պար­կեշ­տու­թյուն, ա­զա­տու­թյուն, պար­զու­թյուն, վս­տա­հու­թյուն` հե­ռաց­նե­լով մար­դուն ցա­վից, հի­վան­դու­թյու­նից ու մահ­վա­նից: Մա­հից հե­ռաց­նել` նշա­նա­կում է մո­տեց­նել կյան­քին, հետևա­բար ա­մեն ա­ռա­քի­նու­թյուն կեն­սա­գոր­ծող է: Դա հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րում է բո­լոր ա­ռա­քի­նու­թյուն­նե­րին: Սա­կայն, ինչ­պես գի­տենք, ա­ռա­քի­նու­թյու­նը անհ­նար է ա­ռանց սի­րո, և Աստ­ված Ինքն է Սե­րը, որ կեն­դա­նա­գոր­ծում է ամ­բողջ Տիե­զեր­քը: Դառ­նալ առ Աստ­ված` նշա­նա­կում է վե­րա­դառ­նալ Կյան­քի Աղ­բյու­րին, Ո­րը միշտ պատ­րաստ է ըն­դու­նե­լու Իր մոտ ե­կո­ղին, նաև` որ դարձն առ Աստ­ված պա­հան­ջում է հրա­ժար­վել մեղ­քից և մաքր­վել նրա­նից ա­պաշ­խա­րու­թյամբ, ո­րը և ա­զա­տում է մեղ­քի հետևանք­նե­րից, կամ ուժ է տա­լիս` հաղ­թա­հա­րե­լու այդ հետևանք­նե­րը:
Հի­վանդ­նե­րից շա­տե­րը այ­ցե­լում են ե­կե­ղե­ցի, խոս­տո­վա­նում և զղ­ջում են, սա­կայն բաց են թող­նում ու­շադ­րու­թյու­նից այն մեղ­քե­րը, ո­րոնք իս­կա­կան պատ­ճառն են ի­րենց դժ­բախ­տու­թյան: Ինչ­քան էլ զղ­ջանք և ա­պաշ­խա­րենք ա­գա­հու­թյան ու որկ­րա­մո­լու­թյան հա­մար ծու­լու­թյունն ու բղ­ջա­խո­հու­թյու­նը չեն պա­կա­սի:
Մարմ­նի վի­ճա­կը կախ­ված է հո­գու վի­ճա­կից. մեղ­քը կա­րող է բե­րել ոչ միայն հո­գե­կան, այլև մարմ­նի հի­վան­դու­թյան ու մահ­վան: Մար­դիկ պատ­րաստ են ա­վե­լի շուտ հս­կա­յա­կան գու­մար­ներ ծախ­սե­լու «հրա­շա­գործ» դե­ղեր հայթայ­թե­լու, ար­տա­քին հար­մա­րա­վետ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մար, քան ըն­դու­նե­լու հի­վան­դու­թյան ձևա­վոր­ման պատ­ճա­ռը` սե­փա­կան կամ­քի մաս­նակ­ցու­թյու­նը, և աշ­խա­տել` փո­խե­լու ներ­քին հո­գե­կան վի­ճա­կը: Չէ՞ որ այդ փո­փո­խու­թյա­նը կա­րե­լի է հաս­նել միայն ա­պաշ­խա­րու­թյան մի­ջո­ցով, իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել սե­փա­կան մեղ­քը, ին­չը ժա­մա­նա­կա­կից մար­դու հա­մար չա­փա­զանց դժ­վար է և ըմ­բոս­տու­թյուն է ա­ռա­ջաց­նում: Ժա­մա­նա­կա­կից բժշ­կա­գի­տու­թյան մեջ ըն­դուն­ված բուժ­ման մե­թոդ­նե­րը մեծ մա­սամբ վե­րաց­նում են ո՛չ թե հի­վան­դու­թյան պատ­ճառ­նե­րը, այլ նրա ար­տա­հայ­տու­թյու­նը: Չի կա­րե­լի սպա­սել բժշ­կա­կան օգ­նու­թյու­նից այն, ինչ բժշ­կու­թյու­նը տալ չի կա­րող:
Թարգ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից`
Տեր Ըն­ծա քա­հա­նա Միր­զո­յա­նի
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ