«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ՌԴ-ն հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը

ՌԴ-ն հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը
10.04.2020 | 11:21

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կպարզեցվի որոշ խմբերի համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվականը:
«Կառավարությունը Պետդումա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, ըստ որի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիները ստիպված չեն լինի հրաժարվել իրենց ներկա քաղաքացիությունից: Խոսքը իհարկե ոչ բոլոր երկրների քաղաքացիներին է վերաբերում: Այս նախաձեռնությունից կարող են օգտվել Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները»,- գրում է աղբյուրը:
Ըստ օրինագծի՝ կփոխվի նաև այն դրույթը, որ սահմանում է՝ ՌԴ քաղաքացիություն ստանալուն կարող են հավակնել այն անձինք, որոնք 5 տարուց ավելի ժամանակավոր բնակության թույլտվություն են ունեցել:


Բացի վերոնշյալ երկրների քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացի կարող են դառնալ նաև այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց ռուս ծնողներից թեկուզև մեկը ՌԴ տարածքում է բնակվում:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ